Խոշոր վթար Կոտայքի մարզում. «ՎԱԶ 217230»-ը հայտնվել է «Արզնի-Շամիրամ» ջրանցքում, կա 3 վիրավոր (ֆոտո)
Կոտայքի մարզում, մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հ.-ն իր վարած ВАЗ 217230 մակնիշի 35 ՏN 038 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արզնի–Շամիրամ ջրանցքը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ, 23-ամյա Ռաֆիկ Մ.-ն ու 26-ամյա Արտաշես Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով վերամբարձ կռունկով դուրս է բերվել ջրանցքից և տեղափոխվեց անվտանգ վայր։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան