Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արևելյան մասում գտնվող Քուջի լողափին շնաձուկը հարձակվել է 35-ամյա մի կնոջ վրա և ծանր վնասվածքներ պատճառել նրան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա։ Ականատեսներին հաջողվել է տուժածին դուրս բերել ջրից և անմիջապես առաջին օգնություն ցույց տալ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ կինը լուրջ վնասվածքներ է ստացել ձեռքի և ոտքի շրջանում․
«Նա ոտքի և ձեռքերի շրջանում խորը վերքեր ունի, որոնք լուրջ վիրահատական միջամտության կարիք կունենան»,- հայտարարել է Նոր Հարավային Ուելսի շտապօգնության տեսուչ Մայք Քորլիսը։
Ականատեսների պատմելով՝ ջրի մեջ «արյան մեծ հետք» է գոյացել, որից հետո ջրային մոտոցիկլետով անցնող մարդիկ ու փրկարարները փորձել են արագորեն տուժածին ափ հասցնել։
Քուջի լողափը և Ռենդվիկ շրջանի մյուս լողափերը փակվել են առնվազն 24 ժամով։ Իշխանությունները հայտնել են, որ լողափերը վերաբացելու որոշումը կկայացվի միայն անվտանգության իրավիճակը գնահատելուց հետո։
Այս պատահարը Ավստրալիայի ափերին գրանցված հերթական հարձակումն է։ Մեկ շաբաթ առաջ Արևմտյան Ավստրալիայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ էր մահացել, իսկ մեկ ամիս առաջ ևս մեկ մարդ էր զոհվել Մեծ Արգելախութի շրջանում։
Ավստրալիայի առողջապահության և բարեկեցության ինստիտուտի տվյալներով՝ երկրի արևելյան և հարավարևելյան ափերին տարեկան գրանցվում է շնաձկների հարձակման մոտ 20 դեպք։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան