Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենաների գազաբալոնները հափշտակողին. Բալոնները դեռ չեն գտել
Ապրիլի 7-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2-րդ միկրոշրջանի 8-րդ շենքի դիմաց կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ գողացել են բակում կայանված «Օպելի» գազի բալոնը:
Նույն օրը, ժամը 10.45-ին, բաժնում ստացվել էր նաեւ Սեւանի փողոցի 2/5 շենքի բակում կայանված ավտոմեքենայի գազի բալոնը գողանալու վերաբերյալ հաղորդում։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 12-ին, ժամը 10.35-ին, Երեւանի Մոլդովական փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Կարեն Մ․-ն։ Պարզվել է, որ նշված գողություններն ինքն է կատարել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան