«Քառօրյան քայքայեց կյանքս». Արցախում ապրող բազմանդամ ընտանիքն օգնության կարիք ունի
Արցախի Ճարտար քաղաքում ապրող 27–ամյա Անուշի, պայմանագրային զինծառայող ամուսնու ու 4 մանկահասակ երեխաների կյանքն ապրիլյան պատերազմից հետո հիմնովին փոխվել է. երիտասարդ տղամարդը 2–րդ կարգի հաշմանդամ է դարձել, ինչի հետեւանքով ընտանիքը զրկվել է հիմնական եկամուտից։
NEWS.am–ի նկարահանող խմբին Անուշը դիմավորում է ջերմությամբ, ժպիտը դեմքին, նեղվում է, չգիտի՝ արժի արդյոք տեսախցիկի առջեւ խոսել խնդիրների մասին, թե ոչ։ Անուշն ամուսնացել է դպրոցն ավարտելուց հետո, ամուսինը երկկողմանի ծնողազուրկ է, ապրում են Անուշի հայրական տանը։
Բազմանդամ ընտանիքն ապրում է նպաստով, Անուշն էլ աշխատել չի կարողանում, քանի որ 5 մանկահասակ երեխա ներկայումս իր խնամքի տակ է, ինքն էլ օգնող չունի։ Ասում է՝ ծնվել է պատերազմի ժամանակ եւ 27 տարի անց չավարտված պատերազմն իր կյանքը պարզապես փչացրել է. «Ապրիլյան պատերազմը, ճիշտն ասած, քայքայել է իմ կյանքը, փորձում ենք հաղթահարել, հույսով ենք ապրում, փորձում եմ ժպտալ, որ երեխաներս էլ ուրախ մեծանան։ Չարչարվում եմ, որ երեխեքս կուշտ մեծանան, մեր ապագան են, շատ եմ ուզում, որ իմ երեխաներն էս կյանքում մի բանի հասնեն։ Հույսս երեխեքս են»։
Առողջական խնդիրներ նաեւ Անուշն ունի։ Չնայած այսքան խնդիրներին ու դժվարություններին՝ երիտասարդ կինը հույսը չի կորցնում եւ վստահ է, որ մի օր հաղթահարելու են բոլոր դժվարությունները։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան