Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան
Ես ուզում եմ կոչ անել, որ դադարացվեն դիմակի շուրջ բոլոր շահարկումները եւ ընդհանրապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, որովհետեւ իրավիճակը շատ լուրջ է եւ գնալով լրջանում է: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ասել նաեւ, որ անտեղի եմ համարում շահարկումները, թե դիմակը թանկ է: Մենք ոչ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել նաեւ տնային պայմաններում: Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ շատ կարեւոր է դիմակի որակյալ կրումը, այսինքն դրանք պետք է ժամանակ առ ժամանակ փոխվեն եւ լվացվեն:
«Ասենք, երբեք խոսակցություն չի լինում, որ ակնոցը թանկ է, դրա համար տեսողություն ունեցող մարդիկ պետք է ակնոց չկրեն: Նման քննարկում չի լինում, որ օճառը թանկ է եւ մարդիկ պետք է չլվացվեն: Կամ ոչ մեկը չի ասում՝ վարսավիրի ծառայությունները թանկ են, եկեք չհարդարենք մեր մազերը, որպեսզի գումար խնայենք: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ երբ ասում եմ, որ վարակի աղբյուրներն ամենուր են, սա նշանակում է, որ բազմաթիվ վարակակիրներ չգիտեն, որ իրենք վարակակիր են: Մեզնից որեւէ մեկը չգիտի՝ ինքը վարակակիր է, թե ոչ:
Ինչ վերաբերում է դիմակների արդյունավետությանը, այսօր աշխարհը դեռեւս չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք: Փորձով ապացուցվել է դիմակների արդյունավետությունն այն դեպքում, երբ այն կիրառվում է համատարած: Երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանցից մեկը վարակակիր է, մեծ հավանականություն կա, որ այդ վարակը չի անցնի: Մեր գնահատմամբ 90-95 տոկոս հավանականություն կա, որ վարակը չի անցնի»,-ընդգծեց Փաշինյանը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...