Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է
Եթե առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր՝ ձախողված է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
«Փաշինյանը ցավոք շարունակեց նախորդների՝ թայֆայական կառավարման, էլիտայի դուրսմղման տխուր ավանդույթը: Համախմբման միակ փորձը թերևս Աճեմօղլույին կատարած անիմաստ զանգն էր: Արդյունքում մնաց վիրուսի դեմ մեն մենակ: Եթե առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր՝ ձախողված է»,– գրել է նա:
Փաստենք, որ իշխանությունների ձախողման եւ ապաշնորհ քաղաքականության մասին այլեւս խոսում է մի մարդ, ով ուղնուծուծով որոշել էր հեղափոխական դառնալ: Ի խորոց սրտի ողջունում էր Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը, ստատուսներ էր ձոնում Փաշինյանին եւ նրա իշխանություններին, ողջունում զուգարանների մասին վարչապետի էժանագին մանիպուլացիան, Փաշինյանին դեռեւս մարտ ամսին «զուսպ, ծանրակշիռ, հավասարակշռված, տրամաբանող, փաստարկող, վստահելի» որակում: Հեղափոխությունից հինգ րոպե անց նախկին իշխանության կարկառուն այս ներկայացուցիչը սազն առելէ ու ընկել էր մեյդան, գովում էր գործողներին ու չէր հանգստանում , հղափոխականներին քծնելու մոլուցքն այնքան մեծ էր, որ չխորշեց պաշտպանել անգամ սեռափոխվածի մասին ֆիլմի նկարահանմանը. «Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարեւել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ եւ հայտարարում. Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ» վարչապետին երկրորդեց նա:
Դարբինյանը խոշորացույցով հետեւում էր Փաշինյանի ամեն քայլին, ամեն խոսքին ու ամեն անգամ ծափահարում նրա հայտարարություններին, քայլերին: Դարբինյանի կողմից կամ ոգեւորություն էինք տեսնում, կամ զգուշավորություն: Իհարկե, կարելի էր հասկանալ՝ մարն ունի համալսարան, ի վերջո, նախկինների ժամանակների առանցքային պաշտոնյա է եղել, եթե չասենք այս իշխանությունների ամենաոխերիմ հակառակորդ Ռռոբերտ Քոչարյանի կողմից նշանակված վարչապետ: Եւ իշխանությունների նկատմամբ իր տածած անսահման սիրո բերկրանքն այնքան մեծ էր, որ հեշտությամբ ուրացավ նաեւ իր երբեմնի հրամանատար Ռոբերտ Քոչարյանին, չմիացավ նրա կալանքի փոփոխության համար երաշխավորված Արցախի ու Հայաստանի վարչապետերի խմբին, ոչ մի խոսք չասաց նրա կալանավորման առթիվ՝ թեկուզ ոչ այն պատճառով, որ ժամանակին Քոչարյանն էր ճանապարհ բացել իր առջեւ, այլ մարդասիրական նկրտումներից ելնելով: Փոխարենը կեղծ բարեպաշտությամբ ի տես բոլորի իր աջակցությունը հայտնեց Մել Դալուզյանին, ով իրեն տղամարդ զգալով կանանց մեջ էր չեմպիոն դարձել ու բարոյականության եւ արդարության ջատագովը առնվազն պետք է չմասնակցեր սեռափոխվածի պատմության այս կեղծ պաշտպանական մարաթոնից, բայց ճիշտ հակառակը՝ իր կայուն տեղն ամրագրեց թեկուզ այս հարցում բոլոր կողմերից քարկոծվող իշխանությունների կողքին: Եւ, ահա, այս մարդն այսօր քննադատական խոսք է ուղղում իշխանություններին, ինչն, իհարկե, մտորելու տեղիք է տալիս, սա նշանակում է, որ վիճակն, իսկապես, իշխանության համար լուրջ է ու անհույս, կառավարությունը ձախողել է բոլոր հարցերում եւ հայտնվել անդունդի եզրին, իսկ Դարբինյանն էլ ըստ էության մտածում է, որ պետք չէ ուշանալ, որ վաղը եկող իշխանության մոտ արդարանա՝ տեսեք, ես այսպիսի գրառումներ էլ եմ արել…Անհույս է Դարբինյանը:
Անի Սահակյան




















Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայն...
«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցություններ...
«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության ...
Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ