Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ
Հասարակություն

ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել

ԱրարատԲանկը շարունակում է օգտագործել միջազգային եւ նորագույն լավագույն տեխնոլոգիաները՝ մրցունակ վարկային պրոդուկտներ առաջարկելով ՓՄՁ հաճախորդներին և նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ 

Հունիսի 27-ը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրն էր, որը ևս մեկ առիթ է անդրադառնալու մեր երկրի տնտեսության կառուցմանն ու բիզնեսների բարեկեցությանն ուղղված ոլորտի զարգացման արդյունքներին։

Իր ռազմավարությանը համահունչ՝ ԱրարատԲանկը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՓՄՁ վարկավորումը։ Մասնավորապես, 2025թ-ին ԱրարատԲանկը ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է 11.6 մլրդ ՀՀ դրամ, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է 3,6 մլրդ ՀՀ դրամի չափով (2025-ին ՓՄՁ ոլորտին տրամադրված վարկերի 31%-ը), իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1,4 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր։

Հաճախորդներին մրցունակ պրոդուկտներ առաջարկելու քաղաքականության արդյունքում աճել է ՓՄՁ վարկերի պորտֆելը։

ՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2025-ին կազմել է 27.5 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով լրացուցիչ 4.2% աճ։ 

«Մենք աշխատում ենք մեր հաճախորդներին առաջարկել մրցունակ, ճկուն և նրանց բիզնեսի կարիքներին համապատասխան վարկային պրոդուկտներ։ Կարևորում ենք նաև հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելը, նրա յուրահատուկ կարիքներին և հուզող հարցերին համապատասխան լուծումներ առաջարկելն ու հետադարձ կապը։ Այս ամենի արդյունքում արձանագրել ենք ՓՄՁ վարկային պորտֆելի աճ։ Դա վկայում է մեր հաճախորդների վստահության և բանկի կողմից առաջարկվող լուծումների արդյունավետության մասին։ Այս համատեքստում Բանկը 2025թ.-ի նոյեմբերին գործարկեց նոր ակցիա, որի նպատակը հաճախորդներին առավել մատչելի ֆինանսական ռեսուրսների տրամադրումն էր՝ բիզնեսի զարգացման, ընդլայնման, ինչպես նաև այլ ֆինանսական կառույցներում գործող վարկային պարտավորությունների խմբավորման նպատակով»,- նշել է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։

ԱրարատԲանկը, որպես ՓՄՁ ոլորտի վստահելի գործընկեր, շարունակելու է համալրել իր պրոդուկտները՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ և նպաստելով կայուն տնտեսությանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: