Կոտայքի բնակչուհին սոցցանցում հանդես է եկել տղամարդու անվան տակ, Արամուսի բնակչուհուն խոստացել ամուսնանալ ու 7 մլն հափշտակել
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` խարդախության յուրօրինակ դեպք է գրանցվել Կոտայքում. Երիտասարդ կինը սոցցանցում կեղծել է իր տվյալները, հանդես եկել որպես տղամարդ, ամուսնանալու խոստում տվել ու գումար հափշտակել: Քրեական գործի տվյալների համաձայն`խարդախ կնոջ «թակարդն» է ընկել Արամուսի մի բնակչուհի, ում հետ կեղծ տղամարդն սկսել է հաղորդակցվել «Համադասարանցիներ» սոցցանցում, ուղարկել հաղորդագրություններ: Տարիների ընթացքում շահել է նրա վստահությունը, խոստացել ամուսնանալ ու տարբեր պատրվակներով գումար պահանջել: Ընդհանուր առմամբ` դյուրահավատ կնոջից կարողացել է հափշտակել 7 մլն դրամ: Ի վերջը կեղծիքը բացահայտվել է: Իրավապահներին հաջողվել է պարզել սոցցանցում «Արտեմ Ադամյան» անվան տակ հանդես եկող իրական անձին` Կոտայքի բնակչուհու ինքնությունը ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Աղբյուր` Փաստինֆո




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...