Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Ճապոնիայում ստեղծվել է լողավազանային պաշտպանիչ դիմակ

Ճապոնիայում ստեղծվել է լողավազանում լողալու համար նախատեսված պաշտպանիչ դիմակ։ Երկրում լողավազանների բացումից հետո դրանք սկսեցին մեծ պահանջարկ ունենալ, շաբաթ օրը հաղորդել է Asahi թերթը: Կորոնավիրուսի տարածման պատճառով փակված լողավազաններն սկսեցին բացվել հունիսի 1-ից: Իշխանությունները կարծում էին, որ ջրի մեջ քլորի բավարար կոնցենտրացիայի առկայության պայմաններում կորոնավիրուսով վարակվելու վտանգը ծայրաստիճան փոքր է: Բայց լողի դպրոցների խնդիրը, այնուհանդերձ, չլուծվեց։ Մարզիչը պետք է բարձրաձայն լողի դաս վարեր և հրահանգներ տար՝ երբեմն ձեռքով շտկելով երեխայի դիրքը ջրի մեջ: Այս ամենը ստեղծում էր դիմակի անհրաժեշտություն, որը կպաշտպաներ հնարավոր վարակի դեմ, բայց միևնույն ժամանակ չէր թրջվի: Լուծումը գտնվեց Տոկիոյի կենտրոնում գտնվող մի փոքրիկ ընկերության կողմից: Նրա դիմակները պատրաստված են թափանցիկ նյութից, ծածկում են դեմքի ստորին մասը, չեն սայթաքում ջրի մեջ: Դիզայնը թույլ է տալիս լողալ դիմակով: Սկզբնապես բոլոր դիմակները պատրաստվում էին ձեռքով: 10 կտոր հավաքածուի գինը այժմ կազմում է 29 հազար իեն (մոտ 260 դոլար): Մայիսի կեսերին լողի ակումբների ասոցիացիան ճանաչեց դրանց հարմարավետությունն ու արդյունավետությունը: Այդ ժամանակից ի վեր ողջ Ճապոնիայի 700 կազմակերպություններից ավելի քան 16 հազար դիմակի պատվեր է ստացվել: Չնայած այն հանգամանքին, որ հունիսին արտադրությունը ընդլայնվեց ամսական 10 հազարով, այնուամենայնիվ, դիմակի ստեղծման պատվերը կատարելու համար ավելի քան մեկ ամիս է պահանջվում: