Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Տնտեսություն

Տնտեսության համարյա բոլոր ոլորտները անկում են գրանցել․ Արա Գալոյան

Հրապարակվեց առաջին հաշվետվությունը, որը նկարագրում է համավարակի ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խոսքը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության մասին է: Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել: Հայտարարվում է, որ արդյունաբերությունը կրճատվել է 8.6 տոկոսով (ապրիլը մարտի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է` 9.2 տոկոս): Շինարարությունը կրճատվել է 21 տոկոսով (2020թ․ ապրիլը 2019-ի ապրիլի համեմատ կրճատումն ավելի մեծ է` 51 տոկոս): Տրանսպորտը միակ աճ արձանագրած ոլորտն է` 2 տոկոս: Աճը արձանագրվել է բացառապես երկաթուղային փոխադրումների հաշվին (աճը՝ 7.8 տոկոս): Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 4.2 տոկոսով, իսկ օդային փոխադրումները`12.5 տոկոսով: Կապի ոլորտի կրճատման թիվը 2.8 տոկոս է:

 

Նույնիսկ առևտուրն ու ծառայությունների ոլորտներն են կրճատվել: Առևտրի անկումը 8.6 տոկոս է: Իսկ վերջին երկու տարիներին իշխանությունների երեսը պարզ անող (հիմնականում խաղատների ու բուքմեյքերական գրասենյակների հաշվին) ծառայությունների ոլորտը կրճատվել է 15.9 տոկոսով: Վերադառնանք արդյունաբերության տվյալներին, որ սպասվածից պակաս կրճատման թվեր ունի: Հայտարարվում է, որ հունվար-ապրիլի ընթացքում նախորդ տարվա համեմատ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 27 տոկոս (հիշենք այս թիվը ոչ միայն այն պատճառով, որ արդյունաբերությունը այս ցուցանիշի հաշվին է «քաղաքակիրթ»` 8.6 տոկոսով կրճատվել է):

Մշակող արդյունաբերության անկումը կազմել է 16.2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 13.5 տոկոսով: Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը նվազել է 23.1 տոկոսով: Նախ հարկավոր է արձանագրել մեր արդյունաբերության կառուցվածքը: Որովհետև այս համամասնությունները ձևավորվել են համավարակի շեմին, և հետաքրքիր կլինի դրանց փոփոխություններին հետևել առաջիկա ամիսների ընթացքում: Մեր արդյունաբերության հիմնական հատվածը (63.4 տոկոս) կազմում է մշակող արդյունաբերությունը: Ուստի այն «արժանի է» ավելի մանրակրկիտ դիտարկման: Մշակող արդյունաբերության կառուցվածքի 34.4 տոկոսը կազմում է սննդամթերքի արտադրությունը: Բայց այս ցուցանիշին հարկավոր է գումարել խմիչքի արտադրության ծավալը (12.2 տոկոս), ինչպես նաև ծխախոտի արտադրությունը: Այն մշակող արդյունաբերության 12.4 տոկոսն է կազմում: Արտադրության այս հատվածը հիմնականում տեղական արտադրության գյուղմթերք է վերամշակում: Հետևաբար թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական իմաստով առանձնահատուկ նշանակություն ունի: Ճիշտ է այս ոլորտի մասին գերժամանակակից «թվային» բառապաշարով խոսել հնարավոր չէ: Նույնիսկ այնքան անհնար էր, որ նոր իշխանությունները կառավարության կառուցվածքում գյուղատնտեսության նախարարություն չենթադրեցին: Բայց պարենի արտադրության ոլորտը ամբողջ աշխարհում հիմա առանձնահատուկ ուշադրության տակ է: Պատճառը համավարակն է: Բնականաբար (Նոբելյան մրցանակակիր տնտեսագետներից մեկը նույնիսկ բիբլիական մասշտաբի սով է կանխատեսում):

Կարդացեք նաև Գլխավոր թեման պետք է լիներ հենց համավարակի դեմ պայքարը, ազգաբնակչության պաշտպանությունը․ «Ազգ» Օլիմպիական խաղերի ճակատագիրը կախված է կորոնավիրուսի համավարակից Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերից ներդրվող ուսուցման անվճար համակարգին. Արցախի ԱԺ հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին Հիմա վերադառնանք հանքարդյունաբերության 27 տոկոսանոց աճին: Այն բոլորովին համահունչ չէ մեր արտաքին առևտրի թվերի հետ: Հանքարդյունաբերության աճի արդյունքում ստեղծված հիմնական արդյունքը մեր երկրում չի մշակվում, այլ արտահանվում է: Մինչդեռ մեր արտահանման ծավալները առաջին 4 ամսում նվազել են 12.6 տոկոսով: Սա կարելի է տվյալների անհամատեղելիություն գնահատել՝ ենթադրելով, որ դրանցից մեկը իրական չէ:

Գծապատկեր․ Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները 2020թ․ հունվար-ապրիլին

 

Արա ԳԱԼՈՅԱՆ

ՏՆՏԵՍԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ

Աղբյուրը՝ politeconomy.org