Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ
Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուսի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «InfoRustavi» գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ «Mercedes» մակնիշի մեքենան մեծ արագությամբ բախվել է առջևից ընթացող երթուղային տաքսուն։ Հարվածի ուժգնությունից երթուղայինն առաջ է ընթացել և բախվել դպրոցականներին տեղափոխող միկրոավտոբուսին։
Միկրոավտոբուսում եղել է Գարդաբանի մունիցիպալիտետի Կեսալո գյուղի դպրոցի 17 աշակերտ։ Մի քանի երեխա թեթև վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ՝ հետազոտման և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Վթարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսներից մեկի վարորդը։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ