Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հասարակություն

Վրաստանի ընդդիմությունը Սահակաշվիլիի կնոջ թեկնածությունն առաջադրեց Զուգդիդի քաղաքապետի պաշտոնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր Է մայիսին որպես թեկնածու մասնակցել Զուգդիդի՝ Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո-Վերին Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զուգդիդի քաղաքապետի պաշտոնի համար նրա թեկնածությունը մարտի 22-ին առաջադրել Է «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումը:

 

«Մենք վստահ ենք Զուգդիդի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Սանդրա Ռուլովսի անվերապահ հաղթանակին, եթե ընտրությունները չկեղծվեն իշխանությունների կողմից»,-ճեպազրույցում հայտարարել Է «Ուժը միասնության մեջ Է» միավորման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: 2016 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում Ռուլովսը Զուգդիդի շրջանում իր թեկնածությունն առաջադրել Էր «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից, սակայն ընտրությունների երկրորդ փուլում հանեց իր թեկնածությունը՝ իր որոշումը բացատրելով իշխանությունների կողմից քվեարկության առաջին փուլի արդյունքների կեղծմամբ: Զուգդիդի քաղաքապետի պաշտոնը թափուր Է մնում 2018 թվականի աշնանից, երբ նախկին քաղաքագլուխը՝ Լաշա Գոգիան, իրավապահ մարմինների կողմից ձերբակալվեց կաշառք ստանալու մեղադրանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: