Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Թուրքիան մտադիր է Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածել մզկիթի

Հունական Ուղղափառ եկեղեցին կոչ է անում Թուրքիայի կառավարությանը «զգուշություն ցուցաբերել» և Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ՝ նշելով, որ դա կարող է քրիստոնյաների շրջանում հանգեցնել հիասթափության և բողոքների:

Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի Պետական ​​խորհուրդը կքննարկի Ստամբուլում Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ իր երկիրը իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը՝ այն վերածելով մզկիթի՝ առանց հաշվի առնելու այլ պետությունների տեսակետները: ՄՕԿ-ը հիշեցնում է, որ Սուրբ Սոֆիան հիմնադրվել է քրիստոնեական կայսր Հուստինյանի կողմից և բացվել է մ.թ.ա. 537-ին:

«Այն հիմնված էր որպես եկեղեցական երկրպագության վայր, որը նվիրված էր Աստծո Իմաստությանը, մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այն ճարտարապետական ​​հանճարեղության և քրիստոնեական մշակույթի աշխարհահռչակ հուշարձանի գլուխգործոց է։ Հարևան երկրի կառավարությունը պետք է զգուշություն և հարգանք ցուցաբերի հուշարձանի նկատմամբ, որպեսզի ճիշտ որոշում կայացնի Սուրբ Սոֆիայի՝ որպես թանգարան պահպանելու ստատուս-քվոն», - ասվում է հաղորդագրության մեջ:

Սուրբ Սոֆիան Պոլսում (ներկայումս Ստամբուլ) ավելի քան հազար տարի քրիստոնեական աշխարհի ամենամեծ եկեղեցին է: Այն բանից հետո, երբ օսմանները գրավեցին Կոստանդնուպոլիսը, և Բյուզանդական կայսրությունը անկում ապրեց, տաճարը վերածվեց մզկիթի։ Բայց 1934 թվականից ի վեր շենքը, ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով, դարձել է թանգարան և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: