Ցեմենտի արտադրության ոլորտում, տեղական արտադրանքը խրախուսելու գործում կպահպանվի ավելի քան 2000 աշխատատեղ. Կլինկերի վրա ևս պետական տուրք պետք է սահմանվի
Սոֆիա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Օրերս կառավարության ընդունած որոշումը, ըստ որի Իրանի Իսլամական Հնարապետությունից ներկրվող ցեմենտի վրա պետք է սահմանել պետական հարկ, որոշ լրատվականներ փորձեցին կապել Գագիկ Ծառուկյանին արտոնություններ տալու հետ, քանզի «Արարատ ցեմենտ» գործարանը մտնում է «Մուլտի գրուպ կոնցեռնի» կազմի մեջ, մինչդեռ նման եզրակացության գալն առնվազն տկարամտություն է։ Առաջնահերթ պետք է նշեմ, որ քաղաքական դաշտ մտնելու օրվանից, Գագիկ Ծառուկյանն իր ձեռնարկատիրությունների ղեկավարումը հանձնել է հավատարմագրական ծառայությունների և անձամբ դրանցով չի զբաղվում։ Ինչ վերաբերվում է Կառավարության որոշմանը, ապա նմանատիպ որոշումը առաջինը բխում է պետական շահերից, քանզի նման քայլով կառավարությունը խրախուսում է տեղական արտադրողին։
Ցավոք այդ որոշումը գործի միայն կեսն է, քանզի ըստ որոշման պետական տուրք է սահմանվել միայն «ցեմենտի ներմուծման» վրա, մինչդեռ ոչ մի հիշատակում չկա կլինկերի մասին , ինչն ինքն իրենով հանդիսանում է «գրեթե պատրաստի ցեմենտ», և վերջնական արդյունքի հասնելու համար ընդամենը պետք է մշակել։ Եվ ստացվում է, որ կլինկեր ներմուծելով գործարարը կարող է ընդհանրապես խուսափել պետական տուրքից, ապա ստանալ նույն որակի ցեմենտ, և տրամադրել սպառողին եղածից ցածր գնով։ Նմանատիպ իրադարձությունների զարգացումը ուղղակիորեն հարված կհասցնի տեղական ցեմենտ արտադրողներին, ովքեր նույնպես ստիպված կլինեն իրենց աշխատանքի գործունեությունը կենտրոնացնել կլինկերի ներմուծման վրա։ Բայց պետք է նշեմ, որ կլինկերի ներմուծման դեպքում բազմահազար մարդիկ կարող են մնալ անգործ, քանզի տվյալ նյութի մշակման համար շատ մարդ պետք չէ։
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հենց նույն «Արարատ ցեմենտ»-ի դեպքում 1300 աշխատողից 1200 կմնան անգործ, ինչն էլ կհանգեցնի աղքատության և արտագաղթի նոր ալիքի հասունացման։ Բնավ, տվյալ իրավիճակից միակ ելքը կարող է հանդիսանալ այն, որ մոտակա օրերին Կառավարությունը պետական տուրք սահմանի նաև կլինկերի ներմուծման համար և հավասար պայմաններ ստեղծի ցեմենտի ամբողջ ոլորտում։
Հ․գ․ Նշեմ , որ պարսկական ցեմենտի 1 տոննան արժե 39,000 դրամ, մինչդեռ «Արարատ ցեմենտ»-ը նախորդ տարվա դեկտեմբերից 1 տոննա ցեմենտի գինը իջեցրել է 10,000 դրամով և սահմանել 40,000 դրամ։ Սա շատ ստրատեգիական քայլ է, որով Ծառուկյանը փոձել է շահույթի նվազեցման պայմաններում պահպանել իր աշխատակիցներին և ոչ մի ընտանիք չկտրել օրվա հացից։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան