Նախարարությունը «Սպայկա»-ին կօժանդակի ֆինանսական խնդիրների պարագայում․ Գեղամ Գևորգյան
«Մենք աշխատում ենք բոլոր արտահանողների հետ և շարունակելու ենք աշխատանքը անխտիր բոլորի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը։
««Սպայկա» ընկերությունը հյատարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ։ Մենք էլ հայտարարել էնք, որ ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ին, թե՛ մնացած բոլոր ընկերություններին, որի համար ունենք հատուկ ծրագիր և համապատասխան ռեսուրսներ։ Այնպես որ, կարծում եմ՝ այդ ֆինանսական խնդիրը պետք է չունենանք»,- ասաց նա։
Անդրադառնալով «Սպայկա»-ի արտահանման ծավալներին՝ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ այն կազմում է հայկական պտուղ-բանջարեղենի 20%-ը․ «Դա չի նշանակում, որ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ և չի նշանակում, թե փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն։ Մենք խրախուսում ենք նոր խաղացողների մուտքը այս ոլորտ, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որ դրա կարիքն ունենք։ Խոսքը պետք է գնա շուկայում բացը լրացնելու մասին, որովհետև նոր կազմակերպությունների անհրաժեշտություն ունենք»,- նշեց Գյուղատնտեսության նախարարը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան