Այս իրավական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին կհասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե դա ինձ համար նույնիսկ կյանք արժենա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ինձ համար կարևոր է, որ այս իրավական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին հասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե դա ինձ համար նույնիսկ կյանք արժենա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:
«Ինչ էլ անեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելու վերջին շնչիս ասելու եմ այն, ինչ մտածում եմ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այս ամենը սկսվեց, երբ Ծառուկյանը քննադատեց իշխանությանը, և մեկ կենտրոնից հրահանգված բոլոր պատգամավորները, մարզպետները, ավագանու անդամները, «հորքուրի գանձերը», բոլոր «կոֆե եփողները» հետո սոցիալական ցանցում հայհոյանքներ հնչեցրին:
Նա նշեց, որ 13 տարի է` իր հայտարարագիրը տպված է և վերջին ինը տարվա մեջ ոչ մի «ստրոչկա» չի փոխվել: «էդ որ ինչ-որ ահագնացող ձայնով տեքստեր են կարդում, Նաիրա Զոհրաբյանի միլիոնները, Դուք դերասան եք, թող հանձնարարեն Ձեզ, Դուք կարդաք: Տեղից չբղավեք և նստեք Ձեր տեղը, թե չէ Ստանիսլավսկու նման քիչ է մնում ասեմ՝ նե վերյու: Իմ հայտարարագրից ես չեմ հրաժարվում, իմ հայտարարագիրը շատ ավելի համեստ է, քանի մի քանի տարի հետո շատ պաշտոնյաների հայտարարագրեր»,-ասաց նա:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական կեղտոտ հաշվեհարդար, կեղտոտ պատվեր է կատարվում և դիմեց գլխավոր դատախազին. «Դուք` որպես մասնագետ, Ձեր քաղաքական մահկանացուն կնքեցիք, մենք սկսում ենք անվստահություն հայտնելու գործընթաց, Դուք միշտ կեղտոտ քաղաքական պատվեր եք կատարել: Խմբակցությունում երկու կարծիք կար Ձեր մասով, մի մասը ասում էր` պարկեշտ մարդ է, թույլ չի տա, որ իրեն էսպես կեղտոտ ու անբարո ձևով օգտագործեն, ասում էին, որ Դուք կընտրեք պաշտոնը վայր դնելու ճանապարհը, և Ձեր դեմ գործեր կհարուցվեր, բայց ինձ թվում էր` պատրաստ կլինեիք դրան: Դուք ունեիք շանս` ընտրելու մնալու պրոֆեսիոնալ և բարոյական մարդ մնալու տարբերակը, Դուք ամենավատթարագույն տարբերակն ընտրեցիք` ոչնչացրիք Ձեզ` որպես մասնագետ և կատարեցիք այսօր Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական պատվեր, ինչպես ժամանակին կատարել եք նախորդ իշխանության քաղաքական պատվերը մեր գործընկեր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Մենք սկսում ենք Ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց, մտքներովդ չանցնի, որ կարող եք մեզ վախեցնել, Դուք մեզ բյուրեղացրիք: Դուք կատարում եք քաղաքական պատվեր, և Դուք պատասխան եք տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը, իսկ այդ վաղը շատ ուշ չի լինելու»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...