«Արարատցեմենտի» 1300 հոգանոց աշխատակազմին կոչ կանեի չխաբվել գառան դիմակով գայլերին
Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գրեթե վստահ եմ, որ բոլրդ էլ այսօր հետևել եք «Արարատցեմենտի» աշխատակիցների բողոքի ակցիային, ովքեր պահանջում էին չփակել իրենց աշխատատեղերը: Իսկ նրանց աշխատատեղերը փակվում են, քանզի ԱԺ-ն վաղը քննարկելու է մի օրինագիծ՝ համաձայն որի ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, պետական տուրք չի սահմանվելու: Կլինկերը դա 90 տոկոսով պատրաստ ցեմենտն է արդեն, մնում է միայն աղալ և վերջ: Այս օրինագիծը խաղից դուրս է թողնում տեղական արտադրողներին՝ և՛ «Արարատցեմենտին», և՛ մյուս երկու գործարաններին:
Շուկայում մնալու համար վերջիններս ստիպված են լինելու աշխատել կլինկերով, իսկ այդ դեպքում արդեն իրենց աշխատակազմի 90 տոկոսը այլևս պետք է կրճատել: Ահա սա՛ է մարդկանց բողոքի պատճառը:
Սակայն կուզեի անդրադառնալ այն փաստին, որ, ցավոք, աշխատակիցների մեծամասնությունը չի տիրապետում խնդրին, թե ինչի հետևանքով են փակվում իրենց աշխատատեղերը: Իսկ այդ իրավիճակից փորձվում են օգտվել որոշ մարդիկ, որոնց այլ կերպ, քան սադրիչ չես անվանի: Նույնիսկ լրագրողների հարցերին, թե իրենք ինչ կապ ունեն գործարանի հետ, պատասխանում են, թե իբր մտահոգ քաղաքացի են: Սակայն այնպես են սադրում իրավիճակը, կլինկերի ներմուծման այնպիսի հիմնավորումներ են բերում, որ սովորական քաղաքացին, ում եկամտի աղբյուրը միայն գործարանն է, պարզապես մտքով չէր անցկացնի:
Այո՛, ցուցարարների մեջ են սպրդել կողքի գործարաններից «գործուղված» մարդիկ՝ սադրիչներ, որոնց գործարանները արդեն վաղուց աշխատում են կլինկերով, հետևաբար չուեն աշխատուժի կարիք:
«Արարատցեմենտի» 1300 հոգանոց աշխատակազմին կոչ կանեի չխաբվել գառան դիմակով գայլերին, որոնք իրենց շահերն են առաջ բրդում: Վերջիվերջո, նրանք արդեն վաղուց կլինկերով են աշխատում, և կորցնելու ոչինչ չունեն: Նրանց տեղական արտադրանքը քիչ է հետաքրքրում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան