Սադրիչների խումբը սողոսկել է Արարատցեմնտի աշխատակիցների շարքեր և հակատրամադրություններ է գեներացնում
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ողջ համացանցը հեղեղված էր Արարատցեմենտ գործարանում անցկացվող բողոքի ակցիաների մասին լուրերով։ Բանն այն է, որ աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցում են ստացել, քանզի տեղական արտադրողի համար այլևս հնարավոր չէ դիմանալ անարդար մրցակցությանը, ինչը պայմանավորված է Իրանից ներկրվող ցեմենտի և կլինտերի անհամեմատ էժան գնի հետ։
Գրեթե բոլոր լրատվականները շտապեցին լուսաբանել Արարատում կատարվող իրադարձությունները և մի խումբ լրագրողներ մեկնեցին Արարատցեմենտի գործարանին հարակից տարածք, որտեղ էլ ընթանում էր բողոքի ակցիան։ Բանից պարզվում է, որ ի սկզբանե ոչ մի ակցիա չէր նախատեսվել, բայց հայտնվել են ոմանք, ովքեր օգտագործել են մարդկանց անելանելի վիճակը, էմոցիոնալ ֆոնը և հրահրել դժգոհություններ։ Այդ ոմանցից մեկը՝ Վահեն, այսօր բազում անգամ երևաց տեսախցիկների առջև, և ի ցույց դրեց իր՝ վարձու ակտիվիստին հատուկ բոլոր «որակներն» ու իր ոչ կոմպետենտությունը: Բայց համաձայն լավատեղյակ աղբյուրների Վահեն միակը չէր այդ «5000 դրամի մաֆիայից», և սադրիչների խումբը սողոսկելով աշխատակիցների մեջ, ամեն գնով փորձել են իրենց պատվիրատուի նպատակին հասնել։ Կարծում եմ բոլորիս համրել պարզ է, թե ում ջրաղացին են ջուր լցնում վերը նշված սադրիչները և որն է նրանց իրական նպատակը։
Առհասարակ նման մարդկանց ներկայությունը մեր իրականությունում ուղղակիորեն հարված է հասցնում պետության որդեգարծ բոլոր սկզբունքներին և ստվեր գցում մեր արժեհամակարգի վրա։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան