Այն համակարգը, որ բոլորս քննադատել ենք, պահպանվում է այս իշխանության օրոք. Մարուքյանը՝ սուպերվարչապետության մասին
Այն համակարգը, որ բոլորս քննադատել ենք, պահպանվում է նաեւ այս իշխանության օրոք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկմանը։
«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է՝ լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ ի պատասխան պատգամավորի հարցի, ասել է, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այս կառուցվածքում այդ խոստումն այդպես էլ չի իրացվել»,– նշեց նա։
Նա շեշտեց՝ խորհրդարանում մեծամասնություն ներկայացնող խմբակցության համար ամոթ է այսպիսի թույլ հիմնավորված նախագիծը. «Եթե մեկ տարի մենք պետք է սպասեինք, որ այսպիսի թույլ հիմնավորված նախագիծ ունենայինք, սա ուղղակի ամոթ է եւ նման ձեւով անպատրաստ քաղաքական մեծամասնությունը չպետք է որեւէ բան ներկայացներ»։
Մարուքյանն ասաց, որ չեն զիջելու, շարունակելու են իրենց լոբբինգը. «Խորհրդարանական երկրում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հիմնական օրենսդրական քննարկումները գեներացնող մարմիններն են։ Եթե այստեղ այդքան անպատրաստ էին քննարկումը, ինչ պիտի սպասել դահլիճից։ Դահլիճում էլ հարակից զեկուցողը նույն մարդն է՝ Վահանգն Հովակիմյանն է, որը չէր պատասխանում հարցերին։ Ամեն դեպքում մենք չենք զիջելու, մենք շարունակելու ենք մեր լոբբինգը, որ Հայաստանը ունենա ժողովրդավարական կառավարման կառուցվածք»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Մարուքյանը վարչապետից կճշտի, թե ինչու իր խոսոտումը չի կատարել, պատգամավորն ասաց, որ խոստման չկատարման պատասխանատուն միայն վարչապետը չէ. ««Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները եւս դրա պատասխանատուն են, սակայն պարզվեց՝ մարդիկ ասում են՝ մենք չգիտենք, հարցրեք մեր ղեկավարին։ Բա դուք ինչի՞ համար եք ընտրվել» ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան