Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Քացով խփել են ոտքին, կրիստալը գցել գրպանը. մայրը որդու մահվան համար մեղադրում է ոստիկաններին ու բժիշկներին

«Արմենիա»  ԲԿ–ում ապրիլի 8-ի առավոտյան մահացած 36–ամյա Էդգար Ծատրյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, որդու մահվան մեջ մեղադրում է ոստիկաններին և «Արմենիա» ԲԿ–ի բժիշկներին։ NEWS.am–ի հետ զրույցում Եթարյանը պատմեց, որ ապրիլի 7–ի առավոտյան ոստիկանության  ծառայողները Մասիվի դատարանի մոտից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել որդուն, որտեղ, ըստ նրա, դաժան ծեծի են ենթարկել տղային։

«Ապրիլի 6–ին որդուս կողքի շենքում մի տատիկի էին դաժանաբար սպանել։ Ամսի 6–ին ու 7–ին մեր թաղի տղաներից մի քանիսին տարել են հարցաքննության և ծեծել նրանց՝ Աբրահամին, Ֆեդյային, Արմանին, սաղին ջարդել են, այն աստիճանի, որ նրանց համար շտապօգնություն են կանչել։

«Նոր Նորքի բաժնում որդուս ճանաչում էին, նրա վրա ձեռք չէին բարձրացնի, Կենտրոնի ոստիկաններն են ահավոր ծեծել տղայիս։ Ծեծելուց հետո ջուր ա ուզել, տարել են բաղնիք ու սկսել են նորից՝ մի այլ կարգի ծեծել, ուշքը գնացել ա՝ ջուրը շփել են վրան՝ ասել են՝ առ քեզ ջուր։ Հետո ասել ա՝ քացով մի խփեք՝ ոտքիս մեջ շիշ կա, ոստիկաններից մեկն ասել ա՝ ո՞ր ոտդ ա, որ կտրենք էդ ոտդ, ու տենց ծեծված, տարել, նստացրել են, ասել են՝ դե հիմա գրի, որ Արմանն ու իր կինն են արել էդ սպանությունը։ Տղաս  ասել ա՝ ես չեմ գրի, որ չեմ տեսել, ո՞նց գրեմ. ասել են՝ եթե չես գրի՝ «Քրիստիկին» կգցենք ջեբդ։ Ասել ա՝ Քրիստիկն ո՞վ ա, ասել են «կրիստալը» (խմբ–թմրամիջոցի տեսակ), 3 գրամ կրիստալը կգցենք ջեբդ՝ գնա 7-10 տարի դատվի, ինքն էլ վախից հանում ու կուլ ա տալիս»,– պատմեց Էդգարի մայրը՝ մեջբերելով որդու պատմածները։

Լարիսա Եթարյանի խոսքով՝ երբ ոստիկանները տեսել են, որ Էդգարը կուլ է  տվել թմրամիջոցը՝ խառնվել են իրար և նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ, ըստ տուժածի մոր պատմածի՝ բժիշկները հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել։

«Ասում էր մամ՝ հիվանդանոցում պառկած էի, ոչ մեկ մոտիկ չէր գալիս։ Որդուս հիվանդանոց տարած Բագրատ անունով  թաղայինը կռիվ ա արել բժիշկների հետ՝ ասել ա՝ օգնություն ցույց տվեք,  նրանք էլ ասել են՝ կմեռնի, կմնա մեր վրա՝ տարեք ստեղից»,–ասաց նա։

Այնուհետև տուժածին ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։

Այստեղ, ըստ Լարիսա Եթարյանի՝ բժիշկների անտարբերության պատճառով հնարավոր չի եղել փրկել տուժածի կյանքը. 

«Ոչ ստամոքսի լվացում են արել, ոչ էլ։ Էդգարը խնդրեց՝ ասաց լուծողական տվեք, բժիշկն ասում ա ՝ ի՞նչ է, մենք չգիտե՞նք՝ ինչ ենք անում։ Ապրիլի 7–ի գիշերն էր, 4–5 հոգով հավաքված էին, բժիշկուհիներից մեկը՝ նաուշնիկները ականջին՝ սերիալ էր նայում, գիշերը ժամը 12–ն էր, ինձ ասաց՝ Էդգարին սոդայաջուր տուր»,–պատմեց մայրը՝ նշելով որ հետո է իմացել, որ նման վիճակում որդուն հակացուցված է եղել հեղուկ օգտագործելը։

«Մինչև ժամը 12–ը իմ տղան պայքարել ա կյանքի համար, նորմալ էր վիճակը, վատ չէր, սոդայաջուրը հենց տվեցի, տղաս սկսեց սև բաներ հետ տալ։ Բժիշկներին ասացի՝ տղես արյուն ա հետ տալիս, ասացին՝ արյուն չի, ասացին՝ թող հետ տա, սեղմի, որ հետ տա, ու տղաս կապտեց, գոռում էր, ասում էր՝մամ, ինձ օգնի։ Հետո ինչ–որ բան ներարկեցին տղուս, բերանից փրփուրն եկավ, փաթաթեցին պրոստինը՝ երկու ախռանիկով, բժիշկներով տարան»,–պատմեց մայրը։

Նշենք, որ ըստ ոստիկանության՝  նախնական բժշկական եզրակացության համաձայն՝ Էդգար Ծատրյանի մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոման:

Էդգարի մոր խոսքով, սակայն,  որդին 8 ժամ «սրտի հաշվին է պայքարել», և եթե նրան սոդայաջուր չտային, այլ ժամանակին ստամոքսի լվացում անեին, գուցե՝ փրկվեր։

Որդեկորույս մայրը պահանջում է պատժի ենթարկել որդու մահվան մեղավորներին։

Նշենք որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Էդգարը նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված է եղել։

Էդգարի մոր խոսքով, սակայն, որդին դատապարտվել է երեք անգամ, այն էլ՝ նախկին կնոջ հետ ունեցած վիճաբանությունների համար։

«Երեխային տեսակցելու համար վիճել է նախկին կնոջ հետ, նա էլ ոստիկանություն է դիմել, ու այդպես երեք անգամ նրան դատել են»,–ասաց մայրը։

Կնոջը վրդովվեցրել է նաև այն փաստը, որ ոստիկանությունը, առանց ծառայողական քննության արդյունքների՝ հարազատներին զգուշացրել է սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։

Կինը պնդում է, որ որդուն ծեծի ենթարկելու փաստը կարող են ապացուցել նաև որդու ընկերները, իսկ նրան բռնությամբ բերման ենթարկելու պահը, ըստ նրա, ֆիքսել են դատարանի մոտ առկա տեսախցիկները։

Նշենք, որ այսօր ոստիկանությունը  հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: