Բողոքի ակցիայի շրջանակներ սողոսկած սադրիչների վերջին շունչը...
Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արդեն 2 օր է, ինչ ԱրարատՑեմենտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերել և փակել գործարան տանող ճանապարհը։ Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ մի քանի օր առաջ գործարանի 1150 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցում են ստացել, քանզի այլևս հնարավոր չէր գործել ներկայիս մրցակցային պայմաններում։ Բանն այն է, որ օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը օրինագիծ ընդունեց, ըստ որի ներկրվող ցեմենտի նկատմամբ պետք է պետական տուրք սահմանվի, բայց այդ նույն օրինագծից դուրս բերվեց «կլինկեր»-ի մասին բոլոր հիշատակումները, ինչից հետո պարզ դարձավ, որ «կլինկեր» ներմուծելու դեպքում գործարարն ազատվում է ցանկացած տիպի տուրքից։ Նշեմ , որ կլինկերը դա նույն ցեմենտն է, որն իր վերջնական տեսքին բերելու համար անհրաժետ է միայն աղալ։ Ինչևէ, ստավցում է, որ նման օրինագիծը ոչ միայն չի սատարում հայրենական արտադրողին , այլ նաև խոշոր վնաս է պատճառում և տնտեսությանը, և պետությանը։
1․ Տուրքի բացակայության դեպքում ներկրողը կարող է անսահմանափակ քանակությամբ կլինկեր ներմուծել, այնուհետև վերածել ցեմենտի և վաճառել տեղական շուկայում տեղական արտադրանքից անհամեմատ ավելի ցածր գնով, որը մրցակցային չէ:
2․ Կլինկերի նկատմամբ տուրք չսահմանելով ուղիղ հարված է հասցվում տեղական արտադրողին, որն ուղղակի չի կարողանա շարունակել իր գործունեությունը։ Ավելի քան 2000 մարդ կմնա անգործ, կհամալրի աղքատության շարքերը, կմեծանա արտագաղթը։
Եվ այս վիճակում ամենա ցավալին այն է, որ այդ բողոքի ակցիա իրականացնողների մեջ սողոսկել են մարդիկ, ովքեր հետապնդում են լրիվ ուրիշ շահեր ու նպատակներ։ Բանն այն է, որ որոշ մարդիկ , ովքեր կոնկրետ նպատակով ուղղորդվել են Արարատ, ամեն գնով փորձում են լարվածություն ստեղծել և հասնել նրան, որ հնարավոր չլինի ինչ-որ կերպ փոխել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կայացրած որոշումը։ Կարծում եմ բոլորից համար էլ պարզ է, որ այս ամենի հեղինակները կլինկեր ներկրողներն են, ովքեր իրենց անձնական շահի համար պատրաստ են զոհաբերել ավելի քան 2000 մարդու ճակատագիր, ովքեր աշխատում են ԱրարատՑեմենտ գործարանում, Հրազդանի ցեմենտի գործարանում և այլն։
Այս առթիվ հայտարարվեց, որ վաղը ժամը երեքին «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա ակցիայի մասնակիցների հետ։ Ծանոթ լինելով Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, պարզ է դառնում, որ վաղն այս բողոքի ալիքը վերջնականապես կմարի և իրավիճակը կստանա ամենաօպտիմալ լուծումը։ Այս լուրը էլ ավելի է վախեցրել պրովոկատորներին, ովքեր հասկանալով, որ նրանց բռնած գործը այլևս երկար կյանք չունի սկսել են էլ ավելի իմպուլսիվ կերպով խառնաշփոթ ստեղծել և խանգարել ՀՀ քաղաքացու անդորրը։
Ըստ իս նման երևույթները պետք է իսպառ վերանան մեր քաղաքական և հասարակական իրողությունից և իրենց տեղը զիջեն դրական երևույթներին, ինչպիսին է օրինակ Տնտեսական հեղափոխությունը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան