Կառավարության այն կառուցվածքը, որ բերվել է, կհաստատվի, բայց երկար կյանք չի ունենա. Մարուքյան
Ես կարծում եմ, որ կառավարության այն կառուցվածքը, որ բերվել է, կհաստատվի, բայց երկար կյանք չի ունենա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես կարծում եմ, որ կառավարության այն կառուցվածքը, որ բերվել է, կհաստատվի, բայց հիշեք այս օրը։ Այն երկար կյանք չի ունենա։ Իրենք գալու ենք, այդ կառուցվածքը հետ են փոխելու, որովհետեւ համակարգը այդ ձեւով չի աշխատելու։ Խոսքը Գյուղնախարարության, Մշակույթի նախարարության, Սփյուռքի հետ կապված հարցերի մասին է»,–նշեց նա։
Նա անդրադարձավ նաեւ անվտանգության սեկտորին. «Անվտանգության սեկտորն, աներկբա է, որ պետք է վերադառնա Ազգային ժողովի վերահսկողության ներքո։ Դա նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսոտումն է եղել, ես դրա մասին բարձրաձայնել եմ։ Չի բացառվում, որ այս լարումները Ազգային ժողովում նաեւ այն պատճառով են, որ մենք շատ ուղիղ ու հստակ այս հարցերը դնում ենք։ Տպավորություն կար, որ մենք պետք է այս ամենը մոռանայինք, կամ կոալիցիոն գործընկերներ էինք, պետք է սուս մնայինք։ Տպավորություն կա, որ պետք է ոչ մի բան չարվի կամ սխալ բաներ արվի եւ խորհրդարանական ընդդիմությունը լռի»,–նշեց նա։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան