Վարդան Ղուկասյանն առաջարկում է հայոց եռագույնի վրա ավելացնել տիրոջ խաչը. Նա խաչակնքվեց ու իջավ ամբիոնից
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն առաջարկում է հայոց եռագույնի վրա ավելացնել տիրոջ խաչը: Այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին:
Նա նշեց, որ թե Սարդարապատում, թե Շուշիի հաղթանակի ժամանակ, մենք կրել ենք Տիրոջ խաչը: Ղուկասյանի խոսքով, այս հարցը երկար տարիներ ծառացած է հավատավոր ժողովրդի առջև, և ինքը այս խնդրով բազմիցս նամակներ է ուղարկել նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Ըստ Ղուկասյանի՝ սա այն հարցն է, որ հուզում է հայ ազգի 70-80 տոկոսին։
Վարդան Ղուկասյանը պատմեց, որ երբ Սուրբ Կոստանդիանոս կայսրը մենամարտում էր Բյուզանդիայի դեմ, նա պարտություն կրեց. «Այդ ժամանակ երկնքից մի տեսիլք եկավ, որ նրան ասաց՝ եթե ուզում ես հաղթել, պետք է դրոշի վրա լինի տիրոջ խաչը և դրանից հետո հայոց ազգը հաղթանակներ տարավ»։
«Խաչը կուրաց առաջնորդ, խաչը պատերազմաց պարիսպ, զենք հավիտենական։ Անհավատները, որ կարծում են խաչը սովորական բան է, ոչ՝ խաչ նշանակում է խափանիչ ամենայն չարյաց, ոնց մահն ունի ստուգաբանության։ Ես կուզենայի ասել, որ հայոց դրոշի վրա լինի տիրոջ խաչը, որ երեխաներին ազգին բոլորին պահապան լինի»,-ասաց նա, խաչակնքվեց ու իջավ ամբիոնից:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան