«Սպայկայի» տնօրենի փաստաբանները Վերաքննիչում բողոքարկել են կալանքի որոշումը եւ գրավի մերժումը
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել են Դավիթ Ղազարյանի կալանքի որոշումը եւ գրավի մերժումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպաններից Կարեն Սարդարյանը։
Նա նշեց, որ վերաքննիչ բողոքից որեւէ նոր բան ասել չի կարող, հայտնի չէ նիստի օրը։ Իսկ գրավի չափի վերաբերյալ ասաց, որ միջնորդության մեջ գրավի չափը գրել էին ողջամիտ գումար։
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան