ՊՎԾ–ն համայնքներում ստուգումներ անելու իրավասություն չունի. Հայաստանի համայնքների միության նախագահ
Պետական վերահսկողական ծառայությունը համայնքներում ստուգումներ անելու իրավասություն չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իրավաչափ են ՊՎԾ պետ Դավիթ Սանսարյանի այցերը մարզեր։
«Վերահսկողական ծառայությունը համայնքներում վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի։ Ֆիզիկապես երբ գնում է, այլ խնդիր է, խոսքը համայնքում վերահսկողության մասին է։ Այս մարմինը օժտված չէ նման իրավասությամբ»,- ասաց նա
Նրա խոսքով՝ գյուղապետերին հրաժարականի պահանջը ներկայացնելը եւս օրինական չէ. «Մարդը եթե ընտրվել է, պետք է իր գործունեությունն իրականացնի մինչեւ իր ժամկետի ավարտը։ Նրա պատասխանատվությունը քաղաքական է՝ ընտրությունից ընտրություն։ Եթե որեւէ խնդիր կա, եթե համայնքում որեւէ մեկը կարծում է, որ համայնքապետը չարաշահում է թույլ տվել, պետք է դիմի իրավապահ մարմիններին, դրանով խնդիրը հանգուցալուծվում է։ Բայց եթե քաղաքական հարցադրումով խմբակային անվստահություն են հայտնում, հրաժարականի պահանջ դնում, ակնհայտ է դառնում, որ դա չարաշահման խնդիր չէ»։
Ըստ նրա՝ բողոքի ցույցերը համայքներում, տեղական ինքնակառավարման իրականացման խոչընդոտները համեմատաբար նոր իրավիճակ են, որն անկայունություն է ստեղծում համայնքներում․ «Հեղափոխությունից հետո բողոքի ցույցերը համայքներում, տեղական ինքնակառավարման իրականացման խոչընդոտները բացասական ազդեցություն են գործում ոչ միայն համայնքների վրա, այլ նաեւ ընդհանրապես պետության վրա»։
Կենտրոնական իշխանությունները, Երիցյանի խոսքով, որեւէ ուղերձով չպետք է խրախուսեն համայնքներում նման իրավիճակը. «Համայնքներում ճանապարհ փակելով, համայնքապետարանի մուտքը փակելով՝ համայնքապետի վրա ճնշումը կամ հրաժարականը խրախուսելը կարող է բերել փակ անվերջանալի շղթայի, որի դեմը հնարավոր չլինի առնել»։
Էմին Երիցյանը չի ժխտում՝ հեղափոխությունից հետո կարելի էր ենթադրել, որ բողոքի ցույցերը կարող էին տարածվել նաեւ համայնքներում, սակայն ընդգծում է՝ եթե բոլոր համայնքներում ներքին գզվռտոցները դառնան սովորական, մենք կկորցնենք համայնքների արյդյունավետ կառավարումը։
Հայաստանի համայնքների միության նախագահին անհանգստացնում է նաեւ հանգամանքը, որ առ այսօր տարածքային կառավարման մասին օրենք չի ընդունվել, ինչի հետեւանքով մարզպետները հայտնվել են իրավական վակուումում. «Նոր նախագահի երդմնակալությունից հետո՝ անցած տարվանից այլեւս չեն գործում առաջին նախագահի հրամանագրերը տարածքային կառավարման մասին, Ազգային ժողովը ժամանակին պարտավոր էր ընդունել տարածքային կառավարման մասին օրենք, այսինքն՝ անցած տարվա ապրիլից նախորդ հրամանգրերը չեն գործում, տարածքային կառավարման մասին օրենք էլ չկա, մարզպետները գործունեություն են ծավալում՝ տարբեր ոլորտային օրենքների հղում կատարելով, ինչը բավականին հարցեր է առաջացնում»։
Էմին Երիցյանի համոզմամբ՝ պետք է օր առաջ տարածքային կառավարման մասին օրենք ընդունել, որպեսզի մարզպետների լիազորությունները հստակ սահմանագծվեն։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան