«Ձեր դիմումները, ծանուցագրերը ճղեք, թափեք». Գագիկ Ծառուկյան
Ձեր դիմումները, ծանուցագրերը պատռեք թափեք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, «Ցեմենտիգորխարան» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ գործարանի շուրջ հազար աշխատակիցների ծանուցագրեր են բաժանվել, որ հունիսի 15-ից ազատվում են աշխատանքից:
«Մենք այսօր ոչ միայն սեփականատեր ենք, այլեւ կուսակցության ղեկավար ենք, որը ասենք, մտահոգ ենք տնտեսության համար, ժողովրդի համար: Ծառուկյանը օդից սարքած չի, լիարժեք տիրապետում է խնդիրներին: Ասել եմ, եւս մեկ անգամ ասում եմ՝ էսօր հիմնական հարցը, որ առաջացել է այսպիսի խնդիր, պատճառն այն է, որ Իրանը արդեն ցեմենտ է արտադրում:
Բոլորդ էլ հիշում եք, որ Իրանը ցեմենտի գործարան չուներ, օրերով կանգնում էին պարսկական մեքենաները, որ մեզնից ցեմենտ տանեն: Այսօր Իրանը արդեն ցեմենտ է արտադրում, սահմանի բերանին երեք հատ գործարան է դրել: Իրենց մոտ գազն ու հոսանքը էժան է եղել»,-ասաց Ծառուկյանը:
Նա պարզաբանեց, որ սկզբում կառավարության հետ համաձայնություն է եղել, որ Իրանից ներկրվող ցեմենտի եւ կլինկերի (ցեմենտի հունք) վրա պետական տուրք դրվի, որ տեղական արտադրողին աջակցեն, բայց հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրք պետք է դրվի միայն ցեմենտի վրա: Իրենք էլ որոշել են աշխատանքից ազատել հազար աշխատակիցներին, քանի որ կլինկեր արտադրելու փոխարեն այն էժան կբերեն Իրանից:
«Նախորդ կառավարության ժամանակ էլ խնդիր եղավ, 200 դոլար տուրք են դրել, յոլա ենք գնացել: Հետո նոր իշխանությունը եկավ, տեղյակ չի գործից, տուրքը հանեցին: Հիմա 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար տալիս ենք 3 մլն դրամ գազի փող, 1,5 մլն դրամ հոսանքի փող, գումարած աշխատավարձը եւ հումքի փողը: Դրա համար նորից որոշեցին տեղական արտադրողին աջակցելու համար տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա: Դրա համար մենք էլ մտածեցինք, որ իրացումը կավելանա եւ ցեմենտի բացթողնման գինը 50 հազարից դարձրինք 40 հազար:
Մեկ էլ հանկարծ ԱԺ հանձնաժողովում ասում են՝ թող ներկրվող ցեմենտի համար տուրք սահմանվի, բայց կլինկերի համար չվճարեն: Էդ հանձնաժողովում մարդիկ չեն պատկերացնում ցեմենտը որն է, կլինկերը որն է: Կլիրնկերը համարյա նույն ցեմենտ է: Ասում ենք, եթե տուրք չլինի ներկրվող կլինկերի համար, մարդիկ անգործ կմնան, ասում են՝ թող 400 հազար մարդ էլ անգործ մնա»:
Ծառուկյանը խոստովանեց, որ այո, կան այլ ընկերություններ, որոնք կլինկերը դրսից բերում են ու ցեմենտ են ստանում, ու եթե կլինկերը տուրքի տակ մտնի, այդ մարդիկ կտուժեն: «Այդ կլինկերը մենք էլ կարող ենք տալ: Ես էսօր կարող եմ, ես չէ, հանձնել եմ կառավարման, կառավարումը 4 մլն ծախսելու փոխարեն կարող է 1,5 մլն ծախսել ու կլինկերը դրսից բերել, ոչ թե արտադրել:
Կլինկերից ցեմենտ ստանալու համար պետք է ընդամենը մի հատ աղաց ՝ մելնիցա: Եթե վաղը կլինկեր աղացող ընկերությունները դառնան 20-30, մեր գործարանն ինքնստինքյան կսնանկանա: Դրա համար թող կլինկերի վրա էլ տուրք դնեն»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան