Միայն ամուր գործակցությամբ է հնարավոր հասնել նրան, որ հասարակ մարդիկ դրական արդյունք զգան իրենց վրա
Ալբինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությամբ և օժանդակությամբ նախօրեին տեղի ունեցավ «Քաղաքական կուսակցությունները հանուն եվրասիական համագործակցության» խորագրով լայնամասշտաբ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՏՄ անդամ 5 երկրների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, ինչպես նաև Սերբիայի, Վիետնամի , Տաջիկստանի պատվիրակությունները:
Բացման խոսքում Ծառուկյանը նշեց. «Շատ կարևոր եմ համարում նմանատիպ միջոցառումների անցկացումը և համագործակցությունը պետությունների միջև: Աշխարհն արագ փոփոխվում է, և մենք պետք է համատեղ ուժերով դիմակայենք արտաքին բազմաթիվ մարտահրավերներին: Ուստի պետք է միավորվենք տնտեսական բազմաթիվ միավորումների մեջ, որպեսզի մեծացնենք շուկաների ծավալները, ապահովենք ապրանքների ու ծառայությունների իրացումը»:
Ծառուկյանը նաև վերահաստատեց Ռուսաստանի Դաշնության ներդրումային համաժողովում այս տարվա փետրվարին իր ներկայացրած առաջարկը: Ըստ որի հատուկ ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում ստեղծվի ազատ տնտեսական գոտի: ԲՀԿ նախագահը նաև նշեց, որ ԵԱՏՄ-ն ունի մեծ տնտեսական ներուժ, և միայն ամուր գործակցությամբ է հնարավոր հասնել այնպիսի արդյունքի, որ հասարակ մարդիկ զգան իրենց վրա դրական արդյունքը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան