Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Փաշինյանը խոստացել է պարզել Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի հետ կապված իրավիճակը

Ես խոստանում եմ ստուգել, թե ինչու «ստվերից» դուրս գալը եւ 50 հազար աշխատատեղերի հայտնվելը չեն ազդում Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին կատարվող վճարումների վրա։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 17-ին կառավարական ժամին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին։ Եղիազարյանը, մասնավորապես, նշել է, որ «թավշյա» հեղափոխությունից մինչեւ 2018թ․ դեկտեմբեր Հիմնադրամին 1000 դրամի ամենամսյա վճարումները աճել են 5 մլն 26 000 դրամով։ «Այսպիսով, «ստվերից» օրենսդրական դաշտ է եկել մոտ 5 000 աշխատող։ Ընդ որում, եւս 6,4 հազար մարդ դիմել է գումարները հետ ստանալու համար»,- պարզաբանել է պատգամավորը՝ հավելելով, որ կա՛մ Փաշինյանին ներկայացրել են ոչ ճիշտ թվեր, կա՛մ այդ մարդիկ չեն վճարում Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին։ Ի պատասխան՝ վարչապետը հայտարարել է, որ աշխատատեղերի մասին տեղեկատվությունը չի կարող սխալ լինել, քանի որ այդ թվերը արտացոլված են Պետական եկամուտների կոմիտեի եւ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշներում։ «Այդ նրանք են հրապարակել այդ թվերը»,- ասել է Փաշինյանը։