Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ես ձեզ հավաստիացնում եմ այս քրեական գործը հարուցվելու է. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը օրերս 5-րդ ալիքի տաղավարում էր:

Իր հարցազրույցում Ղազինյանն անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ-ում կատարվող իրադարձություններին, կորոնավիրուսային քաղաքականությանը և մասնավորապես համավարակի դեմ պայքարը տապալելու առիթով հարուցված քրեական գործին:

Ղազինյանը մասնավորապես նշել է՝

Երբևէ Հայաստանում չի եղել այնպիսի իրավիճակ, երբ առողջապահության նախարարության և առհասարակ, առողջապահության քաղաքականություն մշակող մարմնի՝ ՀՀ կառավարության սխալ, ոչ հաշվարկված, չհիմնավորված և խիստ սուբյեկտիվ հիմքերի վրա դրված քաղաքականության հետևանքով արձանագրվի Հայաստանի Հանրապետության 1100 քաղաքացու մահ։

Ինչ խոսք, կորոնավիրուսը նոր երևույթ է, սակայն բազմաթիվ երկրներ ճիշտ, ժամանակին և համարժեք գործողությունների արդյունքում կարողացան կանխել շատ մարդկանց մահեր։ Յուրաքանչյուր մահվան դեպքում անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզեն արդյոք առկա՞ է եղել միջամտություն, թե՞ ոչ, որպեսզի պարզեն հնարավո՞ր էր արդյոք փրկել տվյալ մարդու կյանքը, թե՞ ոչ, ի՞նչպիսի հանգամանքներում է վրա հասել մահը և ամենակարևորը՝ պատրա՞ստ է եղել արդյոք առողջապահական համակարգն այսքան մեծ թվով վարակակիրներ ընդունելու։

Սրանք քրեական գործի հարուցման հիմքեր են հանդիսանում և մեր իրավական համակարգը չպետք է սպասեր, որպեսզի որևէ անձ կամ քաղաքական ուժ ներկայացներ հաղորդում հանցագործության մասին։

Մինչդեռ, ինչ տեղի ունեցավ, մենք ներկայացրեցինք հաղորդում հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն և դատախազություն՝ հիմքը նշելով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստը։

Այսինքն, մենք արդեն արձանագրել ենք, որ տեղի է ունեցել համավարակի դեմ պայքարը տապալելու փաստ։ Դիմեցինք այդ փաստով քրեական գործ հարուցելու՝ ՀՔԾ-ն մերժեց մեր հաղորդումը, բողոքարկեցինք դատախազություն, դատախազությունն էլ մերժեց: Մենք մի քանի օր առաջ արդեն բողոքարկել ենք այդ մերժման որոշումը դատարան՝ պահանջելով վերացնել մերժման որոշումը և հարուցել քրեական գործ։

Հոդվածը, որ մենք ներկայացրել ենք վերաբերում է մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու փաստին, ինչը կատարվել է նման տեղեկատվությունը տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց կողմից։

Երկրորդ մասը վերաբերվում է ոլորտի պատասխանատուին, ինչը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ, այսինքն սա ընդհանուր համալիր մի քրեական գործ է, որի հարուցման պարագայում 1100 մարդու իրավահաջորդներ անխուսափելիորեն դառնալու են տուժողի իրավահաջորդներ և ստանալու են դատավարական կարգավիճակ, օրենքով իրենց տրված իրավունքներով և օրինական շահերով։
Ես ձեզ հավաստիացնում եմ այս քրեական գործը հարուցվելու է: Հարուցվելու է և դառնալու է Նյուրենբուրգյան դատավարությանը համարժեք քրեական գործ, այսպիսի քրեական գործ Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել։

Ես սա ասում եմ, քանի որ մենք ունենք անհերքելի փաստական տվյալներ: Ինձ համար իրականում սպասել էր և մի կողմից էլ՝ անհասկանելի էր քրեական գործի մերժումը: Ինչու՞ մերժվեց գործի հարուցումը, քանի որ սա, միանշանակ, քաղաքական որոշում է: ՀՔԾ ներկայացրած մեր հաղորդմանը ծանոթ ցանկացած իրավաբան կամ քննչական, դատախազական փորձ ունեցող ցանկացած մասնագետ կասի, որ քրեական գործ հարուցումն անեկբա է։