Պատահականության սկզբունքով ԱԺ ում հայտնված Վահագն Հովակիմյանն իրեն քաղաքական գործիչ է հորջորջում, խելքին աշեցեք...
Անի Երանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ ում գտնվող բազմաթիվ պատգամավորներ իրենց պատգամավորի կարգավիճակը չեն վաստակել իրականում: Այդպիսի մի պատգամավոր է Վահագն Հովակիմյանը: Այս մարդը իր ողջ կյանքի ընթացքում աչքի չի ընկել ոչ մի քաղաքական գործունեությամբ, և նրան քաղաքական գործիչ համարելը դժվար է, քանի որ նա անգամ մի փոքր գյուղական համայնքի ավագնու չի կարող հավակնել՝ իր վաստակած հարգանքի և հեղինակության հաշվին: Սակայն այս մարդը իրեն թուլ է տալիս մեղադրել ԲՀԿ կուսակցության առաջնորդին ԱԺ ամբիոնից քիչ ելույթներ ունենալու մեջ : Ակնհայտ է որ Գագիկ Ծառուկյանի առաջարկներն ու մոտեցումները մշտապես հայտնի են եղել հանրությանը և որ նրա որոշումները մշտապես եղել են առավելագույն կարևորության հարցերում սպասվածը և վճռական: Ցանկացած մարդու գործունեթյունը քննադատելիս յուրաքանչյուրը պետք է ուշադիր լինի իր իսկ կատարած աշխատանքին, և հետո նոր թույլ տա իրեն կարծիք հայտնել :Վահագն Հովակիմյանը ընդհանրապես քաղաքական դաշտում անցյալ չունեցող «գործիչ» է և ճիշտ է, որ դատարկ սափորը բարձր է զրնգում : Նա հայտնվել է ԱԺ ում բացառապես, որպես գլխաքանակ և քաղաքական ասպեկտներով դիտարկված, նման հայտարարություն անելը բարոյապես ազնիվ չէ: Հարկ է որ նման մարդիկ ովքեր ընդհանրապես քաղաքական դեմք չեն , չունեն ոչ մի քաղաքական դերակատրում, կատարած աշխատանք, իրենց տեղը գիտակցեն և չխայտառակեն իրենք իրենց :




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան