Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը նշում է եթեր դուրս գալու 45-ամյակը

Խորհրդային և հետխորհրդային հեռուստատեսության ամենասիրելի հեռուստախաղերից մեկի` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել ուղիղ 45 տարի առաջ: Ուշագրավ իրադարձությանն անդրադարձել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սեպտեմբերի 4-ը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ծննդյան օրն է: Մենք շնորհավորանքների չենք սպասում, մեզ շնորհավորել պետք չէ, սա առիթ է շնորհավորելու ձեզ, բոլորիդ, ով գոնե մեկ անգամ առնչվել է խաղի հետ (և առաջին հերթին հեռուստադիտողներին), նրանց, ով երբևէ դիտել է խաղը և նրանց, ովքեր դիտում են մինչ այսօր, նրանց, ովքեր մեծացել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» դիտելով և նրանց, ովքեր վերջերս են միացել, նրանց, ովքեր հարցեր են ուղարկել և նրանց, ովքեր դիտել են, բարկացել են, հիացել են և խորհուրդներ են տվել»,-գործակալության հետ զրույցում ասել է խաղի համահիմնադիր Նատալյա Ստեցենկոն:

Ստեցենկոյի խոսքերով` խաղը իր և ամբողջ անձնակազմի համար կյանք է:

«Մեր պատասխանը հասարակ է. սա մեր կյանքն է: Եվ այն հիանալի է: Եվ շնորհակալություն Վլադիմիր Յակովի Վորոշիլովին որ մեզ նման կյանք և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի պես խաղ է նվիրել»,-ավելացրել է Ստեցենկոն:

Երկար ժամանակ խաղի վարողի անունը գաղտնի էր պահվում, նրան անվանում էին «Ինկոգնիտոն Օստանկինոյից»: Թե ում ձայնն էր լսվում կադրից այն կողմ, հեռուստադիտողները իմացան հաղորդման պրեմիերայից միայն 5 տարի հետո, երբ եզրափակչից հետո լսվեցին հետևյալ խոսքերը. «Հաղորդումը վարեց Վլադիմիր Վորոշիլովը»:

Հաղթողների առաջին մրցանակները գրքեր էին, հետո արդեն ակումբը սկսեց անվանվել «ինտելեկտուալ կազինո»: Այն ժամանակ հաղորդման կարգախոսը դարձավ հետևյալ արտահայտությունը. «Ինտելեկտուալ կազինո` միակ վայրը, որտեղ կարելի է գումար աշխատել սեփական մտքով»: 2001 թվականից գիտակները դադարեցրեցին խաղալ գումարի համար, այժմ գումարային մրցանակներ շահում  են միայն հեռուստադիտողները: 2001 թվականին Վորոշիլովի մահվանից հետո հաղորդավարի տեղը զբաղեցրեց Նատալյա Ստեցենկոյի հարազատ և Վորոշիլովի խորթ որդին` Բորիս Կրյուկը: Նրա անունը նույնպես գաղտնի էին պահում, իսկ ձայնը մշակում էին համակարգչով: Կրյուկը վաղուց է բացել  խաղաքարտերը, բայց գիտակները նրան այժմ էլ դիմում են «պարոն հաղորդավար»:

Սովորական ձևով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը եթեր դուրս եկավ պրեմիերայից երկու տարի հետո, այդ ժամանակ խաղացողներին սկսեցին «գիտակներ» անվանել: Առաջին հաղորդմանը մասնակցել են երկու ընտանիք Մոսկվայից` Իվանովներն ու Կուզնեցովները: Նկարահանումները տեղի էին ունենում ընտանիքների տներում, ամեն ընտանիք պատասխանում էր 11 հարցի, իսկ եթերում երկու նկարահանումները միացնում էին իրար: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի առաջին հարցերը ստեղծել են խմբագիրներն ու 11-ամյա Բորիս Կրյուկը: Վերջինս նաև առաջին հեռուստադիտողն է, որը հաղթել է գիտակներին: Խաղի ամենահանելուկային մասը սև արկղն է: Այնտեղ հարյուրավոր իրեր են եղել.  գանգ, օճառ, դիրիժորի փայտիկ, հարսանեկան զգեստ, զուգարանի թուղթ, զարթուցիչ, կենդանի թիթեռ և նույնիսկ մեզով լցված տարա: Խաղի պատմության մեջ մի քանի անգամ սև արկղը դատարկ է եղել:

2001 թվականին խաղում հայտնվել է «13-րդ սեկտորը». ցանկացած հեռուստադիտող ուղիղ եթերի ժամանակ համացանցի միջոցով կարող է հարց տալ գիտակներին: 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ռեկորդ գրանցվեց` հեռուստադիտողները 13-րդ սեկտոր էին ուղարկել 297 064 հարց:

Խաղի խորհրդանիշը Ֆոմկա բուն է: «Ճենապակե բու» մրցանակը խաղում հայտնվել է 1984 թվականին, իսկ «ադամանդե բու»-ն` 2002-ին: 1990 թվականից խաղը եթեր է հեռարձակվում Նեսկուչնիյ այգու տնակից:

Հեռուստադիտողներին սպասում են 45-րդ եթերաշրջանի աշնանային խաղերը: