Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ի՞նչ է փոխվել արտակարգ դրությունը չերկարացնելու մասին որոշման նախագծում՝ առաջինից երկրորդ ընթերցում

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Փոխնախարարը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ շեշտվել է,  որ իմունականխարգելումը չի կարող իրականացվել առանց անձի համաձայնության, անապահով երկրներ բառերը փոխարինվել է անբարենպաստ երկրներ բառերով, կասկածելի անձիք հասկացությունը փոխարինվել է հնարավոր վարակակիր հասկացությամբ, հստակեցվել է կոնկատկավոր անձը: «Վարչական դատավորության օրենսգրքում այդքան քննարկված տասնօրյա ժամկետը փոխարինվել է մեկամսյա ժամկետով, ընդունվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկը»,-ասաց նա և նշեց, որ շարունակվելու են բոլորիս հայտնի կանոնները, սահմանափակումները:

Հայտնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծը ներկայացնելիս նախարարը նշել էր, որ կարող են կիրառվել նաև լրացուցիչ միջոցառումներ, և կարանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է  արտակարգ իրավիճակի հիմք: Փոխնախարարը հայտնել է, որ եթե կառավարության կողմից կիրառվի կարանտին, կարող են կիրառվել նաև ավելի խիստ միջոցառումներ, մասնավորապես հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում:

«Առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը, էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը այլևս չի կիրառվելու, այդ տվյալները սահմանված կարգով ոչնչացվելու է: Իրավաբանական անձանց գործունեության մասով տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ նախատեսված է միայն անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ և միայն բացառիկ դեպքում, երբ կոնկրետ իրավաբանական անձը կհանդիսանա տարածքի վարակի աղբյու,ր հնարավոր է կարանտին հայտարարել նաև այդ հատվածում»,-ասել է նա:

Անդրադառնալով նախագծի՝ հակասահամանդրական դրույթներ պարունակելու մասին քննադատություններին,Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ Սահմանադրության խախտում այստեղ առկա չէ:

 «Նոր տուգանքների ավելացում որպես կանոն չի նախատեսվում, նոր տուգանքների մասին չէ խոսքը, այլ քանի որ արտակարգ դրության ռեժիմից դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքներ, որպեսզի այդ պայքարը հնարավոր լինի կազմակերպել: Պարետի ինստիուտը վերանում է»,-ասաց նա:

Ռաֆիկ Գրիգորյանը կոչ է արել չմոլորեցնել հասարակությանը՝ ասելով, որ բժշկական գաղտնիքը հասանելի է դառնում տարբեր պետական մարմիններին և պարզաբանեց, որ միայն վարակված լինելու մասին ինֆորմացիան է նախատեսված տրամադրել ոստիկանությանը, կամ տեսչական մարմնին: Նա տեղեկացրեց, որ հանրաին միջոցառումներին, ռեստորաններին սահմանափակումը օրենքով նախատեսված է, սակայն այն կիրառելու հարցը կառավարության իրավասության տակ է: «Նախնական քաղաքականությունը այնպիսին է, որ սահմանափակումները շարունակվելու են պահպանվել, բայց թե ինչ ռեժիմով, ինչպիսի կիրառմամբ կֆիքսվի կառավարության որոշմամբ»,-ասաց նա: