Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»

«Սիրո խոստովանություն» բաց երկնքի տակ

Բացօթյա բեմ, քիչ թվով հանդիսատես և թատրոնի համար փոքր-ինչ անսովոր հյուրասիրություն. երկար դադարից հետո թատերասերները հնարավորություն ունեն ներկայացումներ դիտելու: Կամերային թատրոնը գտել է արվեստասեր հանդիսատեսին ուրախացնելու տարբերակն ու սկսել բացօթյա ներկայացումների շարք: Մեկնարկը տրվեց երեկ` «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ: Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում է 2015 թվականից, բայց առաջին անգամ էր բեմադրվում բացօթյա:

Tert.am Life-ը ներկա է եղել թատրոնի առաջին բացօթյա ներկայացմանը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բացթօրյա տարբերակն ադապտացրել է թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, ով պատմեց, որ ամբողջ ամառ սպասել են բացօթյա ներկայացման միտքը իրականություն դարձնելու հույսով:

«Արդեն հույս չունեինք, բայց վերջին պահին թույլտվությունը եղավ: Քանի որ ամառն արդեն վերջանում էր, նախապատրաստական ոչ մի աշխատանք չէինք տարել, ամեն ինչ կազմակերպեցինք մեկ շաբաթվա ընթացքում: Շինհրապարակի աղտոտված տարածքը դարձրինք բացօթյա դահլիճ: Շնորհակալ եմ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանին` տարածքը մեզ տրամադրելու համար: Եկամտի ակնկալիք նույնիսկ չունենք, ուղղակի թե՛ մենք էինք կարոտել հանդիսատեսին, թե՛ հանդիսատեսը` մեզ: Փորձեցինք մի փոքր լրացնել կարոտը»,-ասաց նա:

«Սիրո խոստովանություն» ներկայացումը հանդիսատեսից շատերին էր ծանոթ, բայց բացօթյա ներկայացմանը որոշակի փոփոխություններ էին եղել` կապված բեմին հարմարվելու, դերասանների հստակ տեղերի, զույգերի հետ. մնացածը նույնն էր: Մեկ գործողությամբ ներկայացումը նվիրված է Երևանին և ոճով նման է Կամերայինի մյուս ներկայացումներին` Երևանին նվիրված երգեր, մայրաքաղաքը գովերգող խոսքեր, պար: Դե իսկ դերասանները հանդես են գալիս իրենց իրական անուններով, խոսում հին ու նոր Երևանի, փողոցների մասին: Ներկայացման ավարտին նրանք նշում են նաև իրենց ծննդավայրերը. Ռաֆայել Երանոսյանն Արմավիրից է, Հասմիկ Դանիելյանը` Աբովյանից, Վահե Զիրոյանը` Գյումրուց, Սենիկ Բարսեղյանը` Արտաշատից, Անի Լուպեն` Երևանից:

Լուսինե Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են առաջնախաղի համար ընտրել հենց այդ ներկայացումը. «Քանի որ «Սիրո խոստովանություն»-ը հենց Երևանի մասին է, իսկ մենք կարանտինային օրերի ընթացքում Երևանը շատ էինք կարոտել, որոշեցինք այդ ներկայացմամբ սկսել: Այս ամսվա ընթացքում լինելու են նաև «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Տղաները չափն անցնում են», «Շոու No 3» ներկայացումները: Ընտրել ենք այնպիսիք, որոնք կարող ենք հարմարեցնել տարածքին` առանց որակը կորցնելու: Որոշակի կորուստներ, իհարկե, կլինեն, բայց հուսով ենք` հանդիսատեսը ներողամիտ կգտնվի»,-նշեց նա:

Դերասան Ռաֆայել Երանոսյանն ընդգծեց, որ որքան էլ տարիներ շարունակ ներկայացումը խաղացել են, այս անգամ հուզմունք կար. «Հուզված էինք, հանդիսատեսն էլ չգիտեր` ինչպես պահել իրեն: Փորձել էինք ամեն ինչ հնարավորինս հարմարեցնել բացօթյա տարածքին, բայց ամբողջական ներկայացման հաճույքը, միևնույն է, չկար: Այն գրվել է այլ բեմի համար, ամեն դեպքում, բավականություն ստացանք»:

Դերասանուհի ԱՆի Լուպեն ասաց, որ, չնայած որոշակի փոփոխություններին, կարողացան լավ խաղալ. «Մենք բեմում ունենք մեր հստակ տեղերը, բայց այս դեպքում փոփոխություններ եղան: Դա մեզ չխանգարեց, մենք ճկուն ենք»:

ԱվելինՄարիամ Խաչատրյան