Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Հուշարձանը նվիրված է մեր պատմության ցավոտ էջերից մեկին, դրա ընտրությանը ժողովուրդը ևս պետք է մասնակցեր․ քանդակագործը՝ «Մարտի 1»–ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մասին

Երևանի քաղաքապետարանի հայտարարած 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթած աշխատանքը քաղաքացիների շրջանում այնքան էլ լավ չի ընդունվել։ Սրա մասին են վկայում սոցցանցերում ծավալված քննարկումները, ինչպես նաև Tert.am-ի կատարած հարցումները։

Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում նման քննադատություններին հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը: Վերջինս, սակայն, հրաժարվեց մրցույթի և իր ստեղծագործության շուրջ ծավալված քննադատությունների մասին խոսելուց:

Մրցույթի առաջին փուլին մասնակցած և չհաղթած քանդակագործներից Վիգեն Ավետիսը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ աշխատանքի ընտրության հիմքում ընկած է հայկական մտածելակերպը, որին ինքը դեմ է․«Ես անձամբ չեմ հավանել գործը, միգուցե որպես քանդակ ինքը լավն է, բայց ոչ մի կապ չունի թեմայի հետ՝ չստացված նախագիծ է»։

Վիգեն Ավետիսի կարծիքով` հուշարձանը պետք է ձուլվի այն վայրի հետ, որտեղ տեղադրված է, նրա խոսքով՝ այս պարագայում այդպես չի լինելու, աշխատանքը համահունչ չի լինելու միջավայրին։

«Իմ գործը չընդունվեց, քանի որ պայման կար, որ գործը պետք է պարտադիր բրոնզից լինի, իսկ ես որպես քանդակագործ, առաջարկեցի սև տուֆից սյուն, որի վրա, սպիտակ աղավնիներ էին, իմ կարծիքով այստեղ մշակութային բարդույթ կա, յուրաքանչյուրը ուզում է աչքի ընկնի, որին ես դեմ եմ, օրինակ՝ ես արել էի մի գործ, որ որին, եթե ուշադիր չնայեիր չէր երևա»։

Քանդակագործի դիտարկմամբ`ավելի նպատակահարմար կլիներ, եթե անցկացվեին հանրային քննարկումներ, որ քաղաքացիները ևս ընտրության հնարավորություն ունենային:

Մրցույթում ներկայացված հուշարձանի էսքիզները հանրային քննարկման դնելու մտքին կտրականապես դեմ է Երևանի ավագանու անդամ, մրցույթի ընտրող հանձնաժողովի անդամ Լիլիթ Պիպոյանը, ըստ նրա՝ այս դեպքում պետք է ընտրությունը մասնագետներն անեն:

Լիլիթ Պիպոյանը, մասնավորապես, նշում է՝ մրցույթի հիմնական պայմաններից մեկն այն էր, որ հուշարձանը մահարձանի չվերածվի։

Թեև մրցույթում հուշարձանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ, սակայն հանձնաժողովը հուշարձանի փոփոխության վերաբերյալ առաջարկներ է արել  քանդակագործին, որոնցից մեկն էլ հուշարձանի վրա փորագրվող «Մարտի 1»-ի 10–ը զոհերի անուններն են:

Մրցույթի ընտրող հանձնաժողովը բաղկացած է եղել ճարտարապետներից,  քանդակագործներից և քաղաքապետարանի աշխատակիցներից:

Ինչպես նշում է Երևանի ավագանու մշտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Երիցյանը, առհասարակ Երևանում տեղադրվող ցանկացած հուշարձանի տեղադրման վերաբերյալ լինում են բուռն քննարկումներ, առավել ևս այս դեպքում՝ սա  քաղաքական և հանրային հնչեղություն ունեցող հարց է, ուստի կարևոր է նաև հանրության կարծիքը։

Իսկ այն, ինչը նա տեսավ քանդակագործի արվեստանոցում, Գրիգոր Երիցյանի խոսքով` բավականին տարբերվում է արդեն իսկ ներկայացված թվային տարբերակից:

Հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Երևանի ավագանու 5–րդ
նստաշրջանի առաջին նիստին: