Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

ԱՄՆ-ում ինքնասպան է եղել «Սանտա Բարբարա» սերիալից հայտնի դերասան Փիթեր Լիկասին

Ամերիկացի դերասան Փիթեր Լիկասին, որը հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալում և «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» ֆիլմում կերտած իր դերերով, ինքնասպանություն է գործել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է դերասանի ընկեր Մայքլ Սիգելը։

«Օգոստոսի 27-ին իմ ընկեր, եղբայր ու գործընկեր Փիթեր Լիկասին տանուլ տվեց դեպրեսիայի դեմ պայքարը և ինքնասպան եղավ։ Փիթերը երկար տարիներ պայքարում էր դեպրեսիայի դեմ», - ասված է հաղորդագրության մեջ։

Սիգելը նաև պատմել է, որ Լիկասիին ճանաչել է երկար տարիներ՝ այդ ծանոթությունն անվանելով իսկական բարեկամություն։

«Նա ազնիվ ու հոգատար մարդ էր։ Ինձ բախտ է վիճակվել 16 տարի նրա հետ աշխատել բեմի վրա։ Բայց ավելի հաջողակ եմ այն պատճառով, որ 38 տարի նրա ընկերն եմ եղել և նրա շնորհիվ իմացա, թե ինչ է իսկական բարեկամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Լիկասին ծնվել է 1959թ. ապրիլի 1-ին։ 1989 թվականին նա խաղացել է «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի մի քանի դրվագներում։ Նրան ժողովրդականություն է բերել է «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» (Killer Klowns From Outer Space) ամերիկյան ֆանտաստիկ կատակերգությունում կերտած դերը։