Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Ժամանց

Պետք է հայերից ներողություն խնդրենք և մեր երկրի ուսերից խղճի ու մահվան բեռը թոթափենք.թուրք դերասանները՝ Ցեղասպանության մասին

Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության» (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի` 1915թ. տեղահանված հայերի թոռներին իրենց հողերը վերադառնալու և  նրանց քաղաքացիություն շնորհելու կոչին, որի մասին ավելի վաղ տեղեկացրել էինք, դրական արձագանքեր են եղել:

Նշենք, որ Վոլքան Վուրալը նաև նշել էր, որ պետք է ներողություն խնդրել հայերից:

Ըստ թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի` նրա այդ կոչին դրական են արձագանքել թուրք արվեստագետները: Ստորև ներկայացնում ենք արվեստի ոլորտում հայտնի թուրք մտավորականներից մի քանիսի տեսակետները.

Էզել Աքթայ (դերասան) 
- Անկասկած պետք է ներողություն խնդրել: Քաղաքական գործիչները սովորաբար այս հարցում տարակարծիք են, սակայն խիղճը և բարոյականությունը դա են պահանջում: Գնացածներին հետ կանչենք: Ժամանակն է եկել, որ մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք: Ու դրանից հետո շատ ավելի լավ երկիր դառնալու ճանապարհ կբռնենք:

Սելդա Ալքոր (դերսանուհի)
- Ես երբեք տարբերություն չեմ դրել հայի, քրդի, հրեայի միջև: Մենք համատեղ կեցությունը սիրող ազգ ենք: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է եղել: Մեզ իրար դեմ ո՞վ տրամադրեց, դա եմ ուզում հասկանալ: Այս երկիրը Թուրքիա կոչելուց հետո ախր մենք միշտ եղբայրաբար ենք ապրել:

Ահմեթ Օզան (դասական երգիչ)
Անատոլիայից հեռացածների տունդարձը նորմալ եմ համարում: Արտասովոր բան չկա դրանում: Իսպանիայից տեղահանված հրեաներին էլ Օսմանյան կայսրությունը իր ծոցն առավ: Բոլորը կարող են գալ և ապրել այստեղ: Աշխարհը բոլորին էլ կբավականացնի

Հյուլա Քոչյիղիթ (կինոդերասանուհի) 
Հայրենիքը հայրենքի է բոլոր նրանց համար, ովքեր գիտեն այս հողում ապրել: Եվ իհարկե, մեր դուռը բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր զգում են, որ պատկանում են այս հողերին: Բոլորս հավասար իրավունքներով քաղաքացիներ ենք: Կարևորն այն է, որ ինքնդ քեզ զգաս Թուրքիայի քաղաքացի: