Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Առողջապահության նախարարի հրամանում չկա նշում, որ հանրային բաց տարածքներում բոլորի համար դիմակ կրելը պարտադիր է, նման պահանջը հակասում է համաչափության սկզբունքին. Արա Զոհրաբյան

Առողջապահության նախարարի՝ դիմակ կրելու վերաբերյալ հաստատած կարգը խնդրահարույց է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Նախ ցանկանում եմ նշել, որ դիմակ կրելն այն դեպքերում, երբ կարող ես վարակել կամ վարակվել, յուրաքանչյուրիս գիտակցված որոշումը պետք է լինի:

Արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինային ռեժիմով: Ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, ականատես ենք լինում իրավական «թափթփվածության»:

Այսպես, ՀՀ առողջապահության նախարարը 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանով հաստատել է Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը (այսուհետ՝ Կարգ), որն, իմ կարծիքով, հակասում է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածով սահմանված իրավական ակտի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին:

Կարգում փակ տարածքների մասով կա հստակ նշում՝ «Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար…», մինչդեռ առկա չէ նշում, որ հանրային բաց տարածքներում բոլոր համար դիմակ կրելը պարտադիր է: Նշվել է միայն, որ «հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են…»: Այսինքն՝ շարադրվել է միայն բացառությունն՝ առանց հիմնական կանոնը նշելու: Սա ուղիղ հակասում է իրավական որոշակիության պահանջին, քանի որ իրավական ակտի նորմերը պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հանրային բաց տարածքում միայնակ զբոսնող քաղաքացուն դիմակ կրելու պահանջ-ակնարկը հակասում է համաչափության սկզբունքին, քանի որ այդ սկզբունքով պայմանավորված` իրավական ակտով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.

1) Սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է`Սահմանադրությամբ սահմանված լինելը,
2) Սահմանափակման համար ընտրված միջոցների` ա) պիտանիությունը և բ) անհրաժեշտությունը՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Փողոցում կամ զբոսայգում միայնակ գտնվող մարդուն (որը չի կարող վարակել այլ մարդու կամ վարակվել այլ մարդուց) դիմակ կրելու պարտադրանք պարունակող նորմատիվ իրավական ակտը չի կարող բավարարել վերը նշված պայմանները:

Հ.Գ. 1. Եթե հակափաստարկն այն է, որ կարող է ինչ որ պահի դիմակ չկրող մի մարդ անցնի դիմակ չկրող այլ մարդու կողքով ու վարակի/վարակվի, ապա ինչու՞ այդ ռիսկը չկա, երբ փակ տարածքում միմյանց կողք նստելու և սնվելու կամ հեծանվորդին առանց դիմակ մյուս հեծանվորդի կողքով անցնելու թույլտվություն ենք տվել:

Հ.Գ. 2. Եթե իրավական ակտերն ընդունվում են խելամտության կանխավարկածով, ապա քաղաքացիներն ավելի շատ են հակված լինելու կատարել այդ իրավական ակտերի պատվիրանները:

Հ.Գ. 3. Այս իրավակարգավորումների մյուս էական խնդիրներին դեռ չեմ անդրադառնում»,- գրել է Արա Զոհրաբյանը: