Շերոն Սթոունը խոսել է իր մասնակցությամբ «համբույրի լավագույն տեսարանի» մասին
Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը խոսել է լավագույն համբույրի տեսարանի մասին, որը խաղացել է իր ողջ կարիերային ընթացքում:
Ինչպես փոխանցում է Fox News-ը, պատասխանելով ամերիկյան Watch What Happens Live հաղորդաշարի հաղորդավար Էնդի Քոհենի հարցին, թե ով է եղել լավագույն համբույրի տեսարանի իր խաղընկերը, Սթոունն առանց տատանվելու տվել է Ռոբերտ Դե Նիրոյի անունը:
Դերասանները միասին նկարահանվել են «Խաղատուն» (Casino, 1995) ֆիլմում՝ մարմնավորելով ամուսինների:
«Ռոբերտ Դե Նիրոն, անկասկած, լավագույն համբուրվողն էր: Նա այն դերասանն էր, որով ամենից շատն էի հիանում: Ողջ կյանքս երազել եմ նրա հետ դեմ դիմաց նստել նոյն սեղանի շուրջ: Գուցե այն պատճառով, որ ես այդքան բարձր էի գնահատում նրան, ինձ համար դա համբույրի գագաթնակետն էր»,- խոստովանել է 62-ամյա դերասանուհին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից