Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Ադրբեջանը մտադիր է շրջափակել Ղարաբաղը. Հայաստանի վարչապետ

Առավոտյան 07:10-ին Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը նախ հարվածել է ԼՂՀ Պաշտպանության բանակի բոլոր մարտական դիրքերի ուղղությամբ:

«Նախ նրանք կիրառել են հրետանի եւ հրթիռային հարվածներ հասցրել, այնուհետեւ կիրառվել է ծանր տեխնիկա: Հարվածի տակ են հայտնվել պաշտպանության բանակի բոլոր դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով: Դա, ըստ էության, Ադրբեջանի կողմից փորձ է Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով, եւ շրջափակել Լեռնային Ղարաբաղը: Դա ակնհայտ ագրեսիա է»,-նշել է Փաշինյանը:

Բացի այդ, վարչապետը նշել է, որ ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում առաջացել է սպառնալիք նաեւ Հայաստանի տարածքում հարվածներ հասցնելու առումով: Այդ կապակցությամբ, կառավարության ղեկավարի խոսքով, որոշվել է երկրում հայտարարել ռազմական դրություն:

Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունը հանրապետությունում արդեն հայտարարել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք: Ազգային ժողովը պետք է միայն քննարկի այդ հարցը, սակայն օրենսդիր մարմինն այդ առիթով որեւէ որոշում ընդունել չի կարող:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։