Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝ այդ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ․ Արթուր Սարգսյան

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հերթակա ագրեսիան է ձեռնարկել Արցախի Հանրապետության նկատմամբ: Արցախի հանրապետության զինված ուժերը ԱՀ զինված ուժերի մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ, օգտագործելով՝ օդուժը այդ թվում նաև հարվածային ԱԹՍ-ներ. Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ`անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին,  նշեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր  Սարգսյանը:

Նրա խոսքով` հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները մոտորահրձգային,  զրահատանկային  ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթանում է թեժ մարտեր նշված ճակատներով: Հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

«Ճշտված տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումները կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել են խոցել երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում հարվածային 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Նախնական տվյալներով, ցավոք սրտի, Արցախի Հանրապետության զինված ուժերում նույնպես կան կորուստներ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ»:

Արթուր Սարգսյանը ընդգծեց, որ Պաշտպանության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը այս պահին կայուն է և յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված խնդիրը կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ.

«Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին  և Քառօրյա պատերազմի տարիներին այսօր նույնպես ազատամարտիկների միությունը և ուժային կառույցները կանգնած են զինված ուժերի կողքին և կատարում են առաջադրված խնդիրը: Այս պայմաններում մենք կարողանալու ենք հակառակորդին պարտադրել, որ նա նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղությունը»: