Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Ադրբեջանի չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են: Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառույցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ: Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ:

22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին:

Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:

Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Այս մասին է վկայում նաև Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը:

Այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են:

Միջազգային հանրությանը՝ անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն»: