«Իրանը պատժամիջոցներ է սահմանել Իրաքում ԱՄՆ դեսպանի նկատմամբ». Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պատժամիջոցներ է սահմանել Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերի նկատմամբ՝ Իրաքում ահաբեկչական գործողությունների համակարգման հարցում գլխավոր դեր կատարելու և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին գրում է IRNA գործակալությունը:
«Բաղդադում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերը կենտրոնական դեր է ունեցել Իրաքում և դրանից դուրս ահաբեկչական գործողությունների համակարգման, գեներալ Սոլեյմանիի սպանության և մեր ժողովրդի հանդեպ պատժամիջոցների խթանման հարցում»,- գրել է Ղաթիբզադեն իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին իր անունն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում տեսնելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իրեն և 80 մլն իրանցիներին ավելի վճռական են դարձնում իրենց նպատակների և գործողությունների իրականացման հարցում:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 5 իրանցիների նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձի համար:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան