Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Հասարակություն

«Առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է ոմանք լուրջ չընդունեն, բայց առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին, դրանց նախորդող ու հաջորդող օրերին, և սպասել թշնամու հանկարծակի, ոչ ստանդարտ ու անկանխատեսելի հնարավոր քայլերի։

Չենք մոռանում, որ օղուզները (անատոլիական և մերձկասպյան թյուրքալեզուների թյուրքական ծագմամբ շերտը) սիրում են ու հավատում են խորհրդանիշներին (սիմվոլներին) և ինչպես տեսնում ենք, իրենց շատ գործողություններ սկսում կամ իրականացնում են իրենց համար խորհրդանշական օրերին։ Դեռևս սեպտեմբերի 7-ին, նույն դիտարկման արդյունքում գրել էի, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ից պետք է զգոն լինել, նոր պատերազմը կսկսի հայ-թուրքական պատերազմի 100 ամյակին, ինչն էլ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։

Ինչո՞ւ եմ ուշադրություն դարձնում հենց հոկտեմբերի 29-ին ու 30-ին։

1. 1923 թվականի հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության ստեղծման, անկախության հռչակման օրն է։ Ինչպես գիտենք, Էրդողանն ամեն քայլափոխի փորձում է մրցել ու գերազանցել Աթաթուրքին, նրա ստեղծածը ստվերել ու իր կերպարը դարձնել առաջնային։

2. Հոկտեմբերի 29-ին՝ «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» հերթական նիստում, որը տեղի է ունենալու Բաքվում, ազդարարվելու է «Թուրանական միացյալ բանակի» ստեղծման մասին։

3. 1920 թվականի հոկտեմբերի 30-ին՝ հայ-թուրքական պատերազմի ընթացքում, գրեթե առանց դիմադրության, տեղի ունեցավ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ Հայաստանի Հանրապետության համար...

Իհարկե, պատերազմի յուրաքանչյուր օրն էլ կարևոր է ամեն առումով, ամեն օր մաքառում ու զգոնություն է պահանջում, բայց կխնդրեի, որ չանտեսվեն վերոգրյալ հանգամանքները, էլ ավելի զգոն ու պատրաստ լինենք ամենուր թե՛ ռազմագծում, և թե՛ ռազմագծի թիկունքում...

Հատկապես Շուշին ու Ստեփանակերտը, որպես անառիկ ամրոց, խորհրդանիշ ու մայրաքաղաք՝ էլ ավելի պաշտպանված լինեն շրջակա տարածքներից ու օդից՝ թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավոր մտադրությունները ձախողելու ու գլխովին ջարդելու համար։ Չեմ վախեցնում, ընդհակառակը, ընդամենն ուշադրություն եմ հրավիրում, որ էլ ավելի զգոն ու պաշտպանված լինենք։ Արդեն այս մեկ ամսում թշնամու կողմից պատերազմական այնպիսի պատրաստված ու հագեցած գործողություններ տեսանք, հայ զինվորականության կողմից այնպիսի հերոսական ու իրենց հնարավորությունները բազում անգամ գերազանցող հերոսություններ և թշնամու հարվածային ուժերը ջարդող հերոսամարտեր, տեղային աշխարհազորի կողմից թիկունք թափանցած թշնամական խմբերի ոչնչացման գործողություններ տեսանք ու լսեցինք, որ այլևս ոչինչ չի կարող վախեցնել։

Մնում է ոգին պահելով՝ այս պարտադրված պատերազմն ավարտենք հաղթանակով, Արցախի ու Հայաստանի տարածքային և ինքնիշխանության ամբողջականության պահպանմամբ՝ թշնամուն պարտադրելով վերջնական խաղաղություն։

Փառք ու պատիվ հայոց հայրենապահ ուժերին, հարգանք, խոնարհում ու հավերժ հիշատակ բոլոր անմահացած քաջորդիներին»։