Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Հասարակություն

Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է

Ժամկետային զինծառայող Տիգրան Արշակյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք հավերժացան՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Տիգրանը ծնողների կողմից 5 տարվա սպասված երեխա է եղել: Նա ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում, մանկուց շատ աշխույժ ու ժպտերես երեխա էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է Տիգրանի քույրը՝ Էլեն Արշակյանը, որը չմոռացավ շեշտել նաև Տիգրանի խիստ, բայց և միևնույն ժամանակ  հոգատար եղբայր լինելը. «Բնավորությամբ մի քիչ բռնկվող էր, քույրերի հետ մի քիչ խիստ, ուշադիր, բայց տեղն եկած պահին միշտ ընտանիքի ու ընկերների կողքին էր»,- ասաց Տիգրանի քույրը։

Էլենը եղբոր մասին պատմելիս՝ նշեց, որ չնայած Տիգրանը լավ է սովորել միայն մինչև 5-րդ դասարանը, բայց մշտապես շատ լավ հարաբերությունների մեջ է եղել ուսուցիչների հետ. «Տիգրանը սիրված էր ոչ միայն ուսուցիչների կողմից, այլև ընկերների: Շրջապատում իրեն զգոն ու լուրջ էր պահում, գիտեր՝ որտեղ, ինչ խոսի: Անչափ մարդամոտ ու մարդասեր էր: Ազատ ժամանակ շատ էր սիրում գյուղի բոլոր բարեկամներին հերթով այցելել» ,- ընդգծեց Էլենը:

 Վերջինիս խոսքերով Տիգրանը շատ ոգևորված էր բանակ զորակոչվելու կապակցությամբ, նա հպարտ էր դրանով.  «Այնքան էր շտապում գնալ բանակ, հիշում եմ՝ բանակ գնալու օրը, երբ լացում էինք, փաթաթվեց ինձ ու ասաց՝ էդ երկու տարին ա, կծառայեմ գիքամ էլի, մի‘ լաց: 

 

 Տիգրանը ուներ բազում նպատակներ ու երազանքներ, որոնցից ամենակարևորը, թերևս, սիրած աղջկա հետ նշանվելն էր. «Ընկերուհու հետ շփվել էին 2 տարուց ավելի, բայց վիճեցին ու այդպես էլ չհասցրեցին հաշտվել: Տիգրանը շատ էր սիրում ընկերուհուն, նույնիսկ, երբ եկել էր արձակուրդ, ասում էր՝ պիտի նշանվեմ, նոր գնամ բանակ» ,- ասաց մեր զրուցակիցը:      

 
Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն և քայլ առ քայլ կհասներ իր բոլոր նպատակներին ու երազանքներին, ավաղ, պատերազմը փոխեց շատերի ճակատագրերը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ: Օրեր շարունակ պայքարում էր հանուն հայրենիքի պաշտպանության, ցավոք, վերջին շնչով կարողանում է պաշտպանել հայրենիքը. «Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն  բեկորային մահացու վիրավորում է հասցնում եղբորս:  Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է» ,- ասաց Էլենը:
   
Իսկ վերջում Էլենը նշեց, որ երբ մայրը այցելել էր Տիգրանին տեսակցելու, թեև ինքը կոմայի մեջ էր, բայց և լսում և հասկանում մայրիկի ամեն ասածը. «Մայրիկս, երբ գնացել էր  Տիգրանի մոտ, խոսել էր հետը ու հանկարծ նկատել, որ  Տիգրանի աչքերից արցունք է գալիս: Մայրս փարատվեց նրանով, որ գոնե տղան վերջին անգամ լսել է իրեն»,- եզրափակեց Էլեն Արշակյանը: