Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Հասարակություն

Քեզ՝ թուրքական սիրուհի, մաղթում եմ, որ վառվես քո անցած խղճուկ կյանքում այնպես, ինչպես Արցախում այրում են քո վաճառած ֆոսֆորային ռումբերը. Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Զելենսկուն

Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Անքաղաքավարի նամակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն.

Բարեւ փոքրիկ.

Ես հասկանում եմ, որ իմ նամակը դու չես կարդա, բայց վստահ եմ, որ ՈՒՀԱ-ի մեր ընդհանուր ընկերները կկարդան եւ գուցե դրա բովանդակությունը քեզ կփոխանցեն: Այնպես որ, այստեղ այն է, ինչ ես ասում եմ քեզ:

Երբ դու Ուկրաինայի նախագահ դարձար շատերը, այդ թվում և ես, ուրախացանք ձեր գեղեցիկ երկրի համար՝ հուսալով, որ դու նրա համար կլինես ժողովրդի այն ծառան, որի կարիքը նա ունի։

Չէ որ դու միշտ եղել ես շատ կատարողական տղա, հատկապես, երբ քվնովյան փառատոներում վազում էիր մեծահասակների համար նախատեսված ծխախոտի հետևից։

Չգիտեմ, թե ինչպես ես ծառայում քո պետությանը, բայց թե ինչպես ես ծառայում թուրքին ու ադրբեջանցուն, երևում է անզեն աչքով։

Ի դեպ, սպառազինության մասին:

Դու, խղճուկ ուկրաինական հոբիթ, իզուր ես հույսեր փայփայում, որ թուրքական անօդաչու սարքերը կօգնեն քեզ Ռուսաստանի դեմ պայքարում։ Հավատա ինձ, չեն օգնի։ Հասկանում ես փոքրիկ, եթե քեզ թվում է, թե Էրդողանը բարի թուրք Կարլսոն է, դու շատ ես սխալվում։ Եվ քեզ, նա գցելու է այնպես, ինչպես գցել է նույն Ռուսաստանին։

Եվ Ղրիմը չես տեսնի քո փոքր ականջների պես, որովհետև քո բեղավոր մատանիների տիրակալը, հիմար դու գաճաճ, այն տեսնում է Թուրքիայի, այլ ոչ թե Ուկրաինայի կազմում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ռուսաստանը Ղրիմը երբեք քեզ չի տա։ Քո խղճուկ ճիգերը ոչնչի չեն հանգեցնի, հասկանում ես։ Քանի որ դու սարսափելի Պուտինի եղունգների չափ մի տղամարդ ես, ով քեզ նման բուկաշկաներին ուտում է նախաճաշի ժամանակ:

Այժմ ադրբեջանական ցարին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մասին։

Դու՝ բորշչի կես բաժին, արգելված քիմիական զենքը վաճառում ես ահաբեկիչներին պատերազմի ամենաթեժ պահին։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, մանր մարդ, որ դու կորցրել ես ամեն տեսակ մարդկային կերպար և վերածվել ես թուրք-ադրբեջանական քո տերերի նման խայտառակ չմոյի։ Ես երբեք կյանքում, ոչ մի պարագայում ոչ մի վատ բան չեմ ցանկանա ուկրաինացի ժողովրդին, որին եղբայրական ջերմությամբ եմ վերաբերվում։

Բայց քեզ՝ թուրքական սիրուհի, մաղթում եմ, որ վառվես քո ունեցած խղճուկ կյանքում այնքան ուժեղ, որքան նրանք, ում այսօր Արցախում այրում են քո վաճառած ֆոսֆորային ռումբերը։ Եվ քեզ անպայման կվերադառնա։ Վստահ եղիր, կրիվորոժյան թղթե տնակ, լիովին կստանաս։ Դու, մաղադանոս, քաղաքական ապագա չունես, թեկուզ այն պատճառով, որ Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ Յարոսլավ Իմաստունի շքանշանը դու հանձնում Ես համաշխարհային չարիքի առաջնորդին։ Դե առայժմ: Գնա ինչ-որ ձկնային բան կեր, աճող օրգանիզմին ֆոսֆոր է անհրաժեշտ, թերհաս»:

Ավելի ուշ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր գրառումը ֆեյսբուքը հեռացրել է: