Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Հասարակություն

ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Արցախի ԱԺ-ն պետք է դիմի ՌԴ-ին միանալու համար. Հրանտ Բագրատյան. Hayeli.am

Ձեւավորվել է «Ճանաչիր Արցախը» շարժում, որը ղեկավարում է ռուսաստանաբնակ մեր հայրենակից, գործարար Ռուբեն Վարդանյանը: Կարծիք հայտնելու համար նման մի նամակ էլ ուղարկվել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Նրան մի քանի հարց է ուղղել hayeli.am-ը՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունի եւ ինչ է տալու այն մեզ:

«Ինձ դիմել է Նունե Ալեքյանը, ես նամակին անմիջապես դրական պատասխան եմ տվել, բայց միեւնույն ժամանակ նրան զգուշացրել եմ՝ մինչեւ, որ մենք ստորագրություններ կհավաքենք, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանը ճանաչի Արցախը, եւ եթե Հայաստանը ճանաչած լիներ, հնարավոր է, որ Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես ճանաչած լիներ: Անհնար է, որ Հայաստանը չճանաչի, ու որեւէ երկիր ճանաչի Արցախը: Այս տեսանկյունից ինձ մոտ զարմանք է առաջացել՝ ինչպես Ռուբեն Վարդանյանը եւ իր խումբը՝ Նունե Ալեքյան, Նուբար Աֆեյան, միթե՞ սա չեն հասկանում»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը:

Իսկ ինչ է տալու այն մեզ այս փուլում հարցին, պատասխանել է. «Այս փուլում գոնե, առնվազն 5-6 երկիր կճանաչեին Արցախի անկախությունը, քանի որ Հայաստանն արդեն ճանաչել էր»: «Մինսկի խմբի համանախագահների հետ իմ շփումներից պարզ է դարձել՝ նրանք ասում են՝ կամ պետք է Արցախը անկախ պետություն լինի, կամ պետք է լինի Ադրբեջանի կազմում, երրորդ ճանապարհ չկա. Ադրբեջանի կազմում հայերը այնտեղ չեն ապրելու»,- շարունակել է պարոն Բագրատյանը:

«Ադրբեջանն այս հարձակումով կարմիր գիծն անցավ, այլեւ կամուրջներ չկան»,- շարունակել է նա:

Այս փուլում արդեն արցախցիների գոյության հարցն է, ի՞նչ պետք է անի Արցախի խորհրդարանը, գուցե Հայաստանի ճանաչելուց հետո Արցախի ԱԺ-ն դիմի Ռուսաստանին միավորվելու համար հարցին, պատասխանել է. «Դա նույնպես պետք է անեն, Արցախի ԱԺ-ն պետք է դիմի Ռուսաստանին ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար, դա արդեն Արցախի խորհրդարանի գործն է»:

Իսկ Հայաստանի իշխանությունները համաձայնություն կտա՞ն. «ՀՀ իշխանությունները լավ կլիներ կառավարեին, նրանք չեն անում այդ ադեկվատ քայլը եւ դա էլ առաջ է բերում երրորդ հարցը՝ առնվազն պետք է տեղի ունենա կառավարության հրաժարականը, ստեղծվի ռազմական կոմիտե, որը կղեկավարի հանրապետությունը»: Դիտարկմանը, թե արդյո՞ք դրա համար նախադրյալներ կան, Բագրատյանն ընդգծել է. «Նախադրյալը ո՞րն է, դա միական ճանապարհն է, որ կարող ենք փրկվել, ի՞նչ նախադրյալ»:

Ընդդիմադիր ուժերը հավաքվում են, ինչ-որ բաներ են քննարկում, կոնկրետ քայլեր կա՞ն. «Չեմ ուզում ոչինչ խոսել»: