Ջալալ Հարությունյանին կոմայից հանել են.սա հրաշքներից մեկն է
Մեր տեղեկություններով՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին չորեքշաբթի օրը անջատել են արհեստական շնչառության ապարատից և արթնացրել արհեստական կոմայից: Քանի որ վնասվածքները հիմնականում վերջույթների այրվածքներ են և գլխի հեմատոմա, առաջին օրերին արհեստական կոմայի մեջ են պահել, որ օրգանիզմը հասցնի վերականգնվել: Կոմայից արթնացնելուց հետո ստուգվել է ՊԲ բանակի նախկին հրամանատարի՝ հաղորդակցվելու, արտաքին ազդակներին արձագանք տալու ունակությունը: Այս առումով բժիշկները որոշակի մտավախություններ են ունեցել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կոմայից հանելուց հետո բժիշկները լավատեսորեն են տրամադրված՝ հրամանատարը լիովին հաղորդակցվում է, որևէ հետևանքներ չկան, ինչը շատ հուսադրող է։
Առաջիկայում այրվածքների բուժման խնդիրն է լուծվելու և նա կկարողանա վերադառնալ լիարժեք կյանքի: Ինչպես մեզ ասացին, նման կազդուրումը ավելի շատ հրաշքների շարքից էր, քան բժշկության:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել