Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Հասարակություն

Ինչու՞ COVID-19-ի դեպքում պետք չէ բոլորին անխտիր հակաբիոտիկներ, ցինկ եւ արյունը հեղուկացնող դեղամիջոցներ նշանակել

Հայաստանում այսօր կորոնավիրուսով հիվանդները դեղամիջոցների նույն ցուցակով են մտնում դեղատներ` հակաբիոտիկներ (ընդ որում` հաճախ միանգամից մի քանի), ցինկ եւ արյունը հեղուկացնող միջոցներ: Իրականում հիվանդներից շատերն այս բոլոր դեղամիջոցների կարիքը չունեն: Եվ դրանց օգտագործումը ոչ միայն գումարի զուր վատնում է (օրինակ, միայն հակագոուլանտներն առնվազն 3000 դրամ արժեն), այլեւ` պոտենցիալ խնդիր հիվանդի եւ նրա շրջապատի համար. հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործումը, օրինակ, կարող է դրանց նկատմամբ դիմադրության զարգացման հանգեցնել, ինչն արդեն լուրջ գլոբալ խնդիր է դարձել:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ Առողջապահության ազգային Ինստիտուտը օրերս ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ հեռավար դասընթացներկազմակերպեց կորոնավիրուսային հիվանդության վարման ուղեցույցի վերաբերյալ, որտեղ տվյալները վերցված են եվրոպական և ամերիկյան ուղեցույցներից, ընդհուպ Ամերիկյան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ներկայացված ուղեցույցը՝ հոկտեմբերի 9-ով թարմացված։

Սակայն, դատելով նրանից, թե դեղամիջոցների ինչ ցուցակներով են նրանք մտնում դեղատուն, կարելի է եզրակացնել, որ COVID-19-ով հիվանդների բուժման մեջ ներգրավված ոչ բոլոր մասնագետներն են լսել այս դասընթացը:

Հակաբիոտիկների եւ կորոնավիրուսի մասին

Մասնագետի խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով տառապող հիվանդների մոտ երկրորդային մանրէային վարակներն այնքան էլ տարածված չեն. հոսպիտալացված հիվանդների միայն 3.5-8 տոկոսի մոտ է բակտերիալ/սնկային ինֆեկցիաներ գրանցվել, եւ միայն այդ հիվանդների համար է հակաբիոտիկների նշանակումը արդարացված:

Եթե ​​հիվանդի մոտ միայն կորոնավիրուսային վարակ է կասկածվում կամ նույնիսկ արդեն հաստատվել է, սակայն նրա վիճակը միջին ծանրության է եւ բակտերիալ վարակ չկա (ինչի մասին կարող են վկայել թարախային թացությունը, լեյկոցիտոզ> 10 × 10⁹/լ, նեյտրոֆիլոզ, 38⁰C-ից բարձր ջերմություն), նրանց հակաբիոտիկներ նշանակել խորհուրդ չի տրվում:

Չհոսպիտալացված հիվանդներին խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում այսպես կոչված առաջնային հակաբիոտիկներ նշանակել, բայց ոչ երբեք` ռեզեռվի հակաբիոտիկներ:

Հակաբիոտիկների բուժման տեւողությունը անհատական ​​է եւ կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում` հիվանդի տարիքից, քրոնիկ հիվանդությունների առկայությունից, իմունային համակարգի վիճակից, բարդությունների առկայությունից, հայտնաբերված պաթոգենի տեսակից եւ այլն: Անհայտ էթիոլոգիայի մեղմ հիվանդության դեպքում հակաբիոտիկներով բուժումը պետք է հնարավորինս կարճ լինի` միջինում 5-7 օր, ընդ որում, ցանկալի է նախապատվությունը տալ հաբերին: Ավելի բարդ դեպքերում բուժումը կարող է 10 օր տեւել:

Մասնագետի խոսքով` հակաբիոտիկների լայն եւ չարդարացված օգտագործումը խրախուսել չի կարելի, քանի որ դա կարող է այդ դեղերի նկատմամբ դիմադրության զարգացման հանգեցնել, ինչը կարող է լրացուցիչ մահվան պատճառ դառնալ` ինչպես COVID-19 համավարակի ժամանակ, այնպես էլ դրանից հետո:

ՀՇ-ի եւ կորոնավիրուսի մասին

COVID-19-ի միջին ծանրության ընթացքի դեպքում (թոքաբորբ առանց հիպօքսիայի) ռենտգենոգրաֆիան կամ համակարգչային շերտագրությունը (ՀՇ) կատարվում է հիվանդության սկզբում և ոչ շուտ, քան հակաբակտերիալ բուժումը սկսելուց 14 օր հետո: ԱՀԹ-ի ռադիոլոգիական փոփոխությունները անցնում են դանդաղ, թոքաբորբի դինամիկան գնահատելու համար կրկնակի ռադիոլոգիական հետազոտությունը իրականացվում է ամբուլատոր պայմաններում՝ ախտանիշների հետզարգացումից 1-2 ամիս հետո:

Թոքերի ՀՇ համար ցուցումներն են

ա) թոքաբորբի ախտանիշների ակնհայտ առկայության դեպքում թոքերի ռենտգեն նկարում փոփոխությունների բացակայություն,

բ) թոքաբորբին ոչ բնորոշ փոփոխություններ թոքերի ռենտգեն նկարում,

գ) ռեցեդիվող կամ ձգձգվող թոքաբորբ, երբ թոքային հյուսվածքում ինֆիլտրատիվ փոփոխությունները շարունակվում են 1 ամսից ավել։

Այլ դեղամիջոցների եւ կորոնավիրուսի մասին

Մասնագետի խոսքով` չհոսպիտալացված կամ թթվածնային քաղց չունեցող հիվանդներին սպեցիֆիկ հակավիրուսային դեղեր, իմունոմոդուլյատորներ և դեքսամեթազոն խորհուրդ չի տրվում։

Հակամակարդիչներ նշանակում են հոսպիտալացված այն հիվանդներին, որոնք ունեն թրոմբագոյացման բարձր ռիսկ։
Ինչ վերաբերում է վիտամիններին եւ ցինկին, ապա չկան ապացուցված տվյալներ վիտամինների, ցինկի արդյունավետության վերաբերյալ։