Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 6-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ։
Հրամանում ասվում է․
«1. Լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) տնօրեններին՝
1) Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական կազմակերպությունում առաջնահերթություն տալ ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև մշտապես ունենալ ազատ մահճակալներ՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը անխափան և ժամանակին կազմակերպելու համար,
2) բժշկական կազմակերպությունում մատուցել պացիենտների շտապ և անհետաձգելի, ինչպես նաև պլանային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան,
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել ըստ առաջնահերթության՝ հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ