Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հասարակություն

ԱՄՆ նորանշանակ դեսպանը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ- ի աջակցությունը Հայաստանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լին Թրեյսինն կառավարությունում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության  ուղղությամբ ու կարևոր համարել նշված ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:   

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ իր համար պատիվ է հանդիպել վարչապետ Փաշինյանին, և վերահաստատել ԱՄՆ-ի ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին՝ ժողովրդավարական օրակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տնտեսական ու տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային անվտանգության խնդիրների շուրջ շարունակական  համագործակցության հարցերում:  Լին Թրեյսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու նաև երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: